Ամանորին ի՞նչ նվեր են ցանկանում քաղաքացիները Փաշինյանից. հարցում (տեսանյութ) COP17-ի կազմակերպման և անցկացման կոմիտե է ստեղծվել. վարչապետը հաստատել է կազմը Ինձ պադվադիտ չանես, Աղազարյան. Նաիրա Զոհրաբյան ՀԱՊԿ երկրների ղեկավարները սահմանափակ ձևաչափով կքննարկեն անվտանգության հարցեր Բուժաշխատողների աշխատավարձերի պարտքը մարելու համար պետությունը վարկ է վերցրել․ Արտաշատի ԲԿ-ի շուրջ կրքերը չեն հանդարտվում (տեսանյութ) Դատախազությունը ընթացք է տվել Գոռ Վարդանյանի «Կայսրության թևեր» սերիալի առնչությամբ ԿԳՄՍՆ դիմումին Ձյուն և մառախուղ ՝ մարզերում Կոտայքում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Հայաստանի խնդրանքով ԵԱՏՄ գագաթնաժողովը կանցկացվի Ռուսաստանի տարածքում Լարսը փակվեց նաև մարդատարների համար Փոստային բաժանմունքի աշխատակցուհին յուրացրել էր տարեց կնոջ թոշակը Երևանի բացօթյա վաճառակետերից մեկից առգրավվել է 11,8 կգ սիգ տեսակի ձուկ 

Ժողովուրդը հավատում էր գավառական դերասանի իմ սարքովի տխրությանը

Գիտություն և Մշակույթ

Սկիզբը`«Տասը միլիարդ մոմը կարողացանք կարճ ժամանակում վաճառել ժողովրդին...»:

Հապա իմ հագո՜ւստը, իմ օծանելիքնե՜րը, իմ ժամացույցնե՜րը... Ես, որ ամիսը մեկ էի սպիտակեղեն փոխում, ես որ ապրում էի միջատներից իսպառ զերծ մի բնակարանում, որովհետեւ իմ գուլպաների հոտից շենքի բոլոր ճանճերն ու տարականները սատկել էին, միանգամից սկսեցի հագնվել ամենանրբին դենդիի պես... Ճիշտ է, նրանց ճաշակը չունեի եւ երբեք չունեցա, սակայն ինչ վերաբերում է շքեղությանն ու թանկությանը, ապա նրանք իմ համեմատ պարզապես ընչազուրկներ էին... Օ, ի՜նչ կոստյումներ եւ ի՜նչ կոշիկներ էի հագնում, ինչպիսի՜ փողկապներ կապում... (Ասես կախարդված լինի): «Հյուգո Բոսս», «Չերուտտի», «Պիեռ Կարդեն», «Իվ Սեն-Լորան», «Քրիստիան Լակրուա»... Հապա իմ ժամացույցները... «Ռոլեքս», «Օմեգա», «Բլանպեն», «Ֆրանկ Մյուլլեր», «Լոնժին», «Պիաժե»... Ո՞ր մեկն ասեմ... Հապա իմ օծանելիքներըՙ «Ջիորջո Արմանի», «Ժիվանշի», «Գուչչի», «Քենզո», «Կալվին Կլայն»... Օ, ի՜նչ մոգական անուններ, ինչպիսի՜ նրբություն, ինչպիսի՜ արբեցնող բույրեր...

Ես հառնեցի մոխիրներից, վերածնվեցի, դարձա առնական, հմայիչ մի տղամարդ... Ալկոհոլից ու թմրադեղից քայքայված իմ մարմինը շտկվեց ներսից եւ մանավանդ դրսից... Փոխվեց նաեւ դեմքս, աչքերիս արտահայտությունը... Պետական այրի, ազգի հոգսերով ծանրաբեռն հայրենասերի խոհուն, բարի, բայցեւ վճռական մի դեմք... Մազերս մի քիչ անփույթ էին, բայց դա հատուկ խնամքի արդյունք էր, ճակատս` կնճռոտ... Աչքերս` հոգնած, տակըէ փոսեր... Անքնության հետեւանք... Ավա՜ղ, դու լավ գիտես, որ ազգի ցավերը չեն, որ ինձ զրկում էին քնից... Քիթս եւ բերանս զուրկ են որեւէ նկարագրից, իսկ կզակս կարճ է, թերաճ... Սակայն այս թերությունները ես շտկեցի մորուք թողնելով...

Օ՜, մորուքը հրաշք բան է, կատարյալ ապուշին կարող է բիբլիական մարգարեի կերպարանք պարգեւել... Մեր հեղափոխության առաջին օրերից դադարեցի ածիլվել... Այսինքն` ոչ միայն ես, այլեւ մեր բոլոր համախոհները... Եվ այդպես էլ շրջում էինք քաղաքով մեկՙ աբեղաների պես չածիլված, անլվա, գզգզված մազերով... Ես էլ մորուքս առած գնում էի ընտրողների հետ հանդիպման... Խումհարից պղտոր աչքերիս ծեծված շան տխրություն հաղորդելով, ճենճակալած մորուքիս հետ խաղալով եւ անցած գիշերվա ընթացքում օղիով հիմնավորապես բթացրած գլուխս տմբտմբացնելով, իբր լսում էի նրանց... Իբր նշումներ էի անում եւ ժամանակ առ ժամանակ արտաբերում. «Հասկացա... հասկացա...»: Իմ դեմքը համակ տխրություն էր ու կարեկցանք...

Ես, իհարկե, ոչինչ չէի ուզում հասկանալ, քանի որ թքած էի ունեցել նրանց բոլոր պրոբլեմների, նրանց հանդեպ կիրառվող անմարդկային վերաբերմունքի եւ աղաղակող ապօրինությունների վրա, սակայն նրանք հավատում էին գավառական դերասանի իմ սարքովի տխրությանը, քանզի դյուրահավատ էին, քանզի ուզում էին հավատալ, քանզի ուրիշ ճար չունեին... Հիշում եմ, նման հանդիպումներից մեկի ժամանակ, երբ պատերազմի դաշտում զոհված զինվորի հայրը խոսում էր իր կիսաքաղց գոյության մասին, ներկաներից մեկը ելավ ու ասաց. «Ի՞նչ ես ուզում էս խեղճ մարդուց («խեղճ մարդը» ես էի), չես տեսնո՞ւմ`մեր բոլորի դարդից սիպտակել ա»: Ժողովրդի այդ մարդը խոսում էր անկեղծ, կարեկցելով ինձ, վստահ, որ անքուն գիշերներ եմ անցկացրել իրենց մասին մտածելով...

շարունակելի

Աղբյուրը` «Ազգ» օրաթերթ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամանորին ի՞նչ նվեր են ցանկանում քաղաքացիները Փաշինյանից. հարցում (տեսանյութ) COP17-ի կազմակերպման և անցկացման կոմիտե է ստեղծվել. վարչապետը հաստատել է կազմը Ինձ պադվադիտ չանես, Աղազարյան. Նաիրա Զոհրաբյան ՀԱՊԿ երկրների ղեկավարները սահմանափակ ձևաչափով կքննարկեն անվտանգության հարցերԲուժաշխատողների աշխատավարձերի պարտքը մարելու համար պետությունը վարկ է վերցրել․ Արտաշատի ԲԿ-ի շուրջ կրքերը չեն հանդարտվում (տեսանյութ) Դատախազությունը ընթացք է տվել Գոռ Վարդանյանի «Կայսրության թևեր» սերիալի առնչությամբ ԿԳՄՍՆ դիմումին Ձյուն և մառախուղ ՝ մարզերում Կոտայքում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Հայաստանի խնդրանքով ԵԱՏՄ գագաթնաժողովը կանցկացվի Ռուսաստանի տարածքում Լարսը փակվեց նաև մարդատարների համար Փոստային բաժանմունքի աշխատակցուհին յուրացրել էր տարեց կնոջ թոշակը Երևանի բացօթյա վաճառակետերից մեկից առգրավվել է 11,8 կգ սիգ տեսակի ձուկ Հատուկ պահպանվող տարածքում որսորդական հանդերձանքով և հրազենով անձինք փորձել են որսագողությամբ զբաղվել. մանրամասներԳՐԵԿՈ-ն դրական է գնահատել Հայաստանի վերջին մեկ տարվա ձեռքբերումները՝ դատավորների, պատգամավորների և դատախազների շրջանում կոռուպցիայի կանխարգելման ոլորտումՍիմոնյանն ու Դուդան անդրադարձել են Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդրին Ինչո՞վ է զբաղված Փաշինյանի կառավարության արտաքին բլոկը. Զաքարյան Նոր Արեշում այրվել է երկու «Լեքսուս». հրկիզողը ձերբակալվել էՔԿԾ պետի ու մյուսների մոտ ճամպրուկային վիճակ է․ MediaHub Կենտրոնի քննիչ է ձերբակալվել. պատճառը հայտնի է․ ArmLur Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը վաղ թե ուշ կվերադառնա ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքին․ ՈւշակովՄաղթում եմ նույնքան բեղմնավոր աշխատանք, որքան ՀՀ ֆիննախում․ Արմեն Գրիգորյանը՝ ՊԵԿ նորանշանակ նախագահինԵս մանդատ դնելու մտադրություն չունեմ․ Գեղամ ՆազարյանԿիրանցի դպրոցում ջեռուցում չկա․ Կարեն Ղազարյան (տեսանյութ) Ավտոտնակում կայանված Lexus-ները հրկիզելու կասկածանքով բռնվել է Նոր Արեշի գարեջրատան տիրոջ որդինԻմ հետ գործուղման գալը կամ նկարվելը այի՞բ ա, լո՞ւրջ. Ալեն ՍիմոնյանՆերքին Պտղնի գյուղի բնակիչը, նռնակով սպառնալով, հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել (տեսանյութ)Փաշինյանը հյուրընկալել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդային (տեսանյութ)Վեհափառը հորդորել է նորաօծ քահանաներին լինել արժանավոր և բարձր պահել Հայոց Եկեղեցու բարի համբավը Պայքարի ուղին, թե՞ համագործակցության ծուղակը. ազգային ընտրության առաջ. Սաղաթելյան Անիի, Ախուրյանի, Աշոցքի տարածաշրջաններում, Սպիտակի և Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղումՀերթական պաշտոնանկությունը16-ամյա աղջիկը ծննդաբերել է ու նորածնին գցել աղբամանը ՆԱՏՕ-ն հրաժարվել է պարկեշտությունից. ԼավրովԵրևանում, Արտաշատում, Արմավիրում երեկ դիտվել է ռեկորդային բարձր ջերմաստիճան Դիլիջանի ազգային պարկում 3702 ծառ են հատել. Ոսկան Սարգսյան Փաշինյանը նոր նշանակում է արել Երևանի մետրոպոլիտեն, Ճապոնիայի մետրոներում էլ է այսպե՞ս․ Գևորգ Թոսունյան Կրեմլում ենթադրել են, թե ինչ են քննարկելու Բրյուսելում ՆԱՏՕ-ի երկրների դեսպանները Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32 կմ ճանապարհի կառուցման աշխատանքները շարունակվում են (տեսանյութ)Ալեն Սիմոնյանը հոգեբանորեն, ընկերական խոսքերով ինձ ճնշեց, վիրավորված չեմ նրանից. Հովիկ Աղազարյան Կուտակումներ՝ Վերին Լարսում. քանի՞ հայկական բեռանատար է սպասում անցնելու իր հերթին Վահագն Հարությունյանն ազատվել է ՍԱՏՄ ղեկավարի տեղակալի պաշտոնից Հունաստանը պատրաստվում է ռուսական ՀՕՊ համակարգեր փոխանցել Հայաստանին. EnikosՍպաները պատրաստության իրենց աստիճանով պետք է օրինակ ծառայեն ենթականերին․ Սուրեն Պապիկյան «Դու գրել ես, դու էլ կատարիր». ո՞վ է Փաշինյանի «սրտի» ՊԵԿ նախագահը և ինչո՞ւ հենց նա․ Mediahub Վարչապետի համար չկա ո՛չ Աղազարյան Հովիկ, ո՛չ Ալեն Սիմոնյան. Աղազարյան Եվրոպան վախենում է զենքից. BloombergՌԴ-ում ՀՀ քաղաքացին «բաճկոն» է ձևացել, որպեսզի թաքնվի դատական կատարածուից (տեսանյութ) The New York Times-ը նշել է Թրամփի օրոք ԱՄՆ վարչակազմի հիմնական մարտահրավերները Մայրանալ պատրաստվող Մաշա Ենոքյանի և ամուսնու նոր ֆոտոշարքը (լուսանկարներ)
Ամենադիտված