Ուկրաինայի Ներքին գործերի նախարարն արգելել է ցուցարարների նկատմամբ ուժ կիրառել
ԱշխարհՈւկրաինայի Ներքին գործերի նախարար Վիտալի Զախարչենկոն հայտարարել է, որ Ուկրաինայում տեղի ունեցող անկարգությունների կազմակերպիչները պետք է պատասխանատու լինեն ցույցերին մասնակցող մարդկանց անվտանգության համար: Այս մասին հայտնել է РИА Новости-ն:
«ՆԳՆ ղեկավարը հրահանգել է իրավապահ մարմինների աշխատակիցներին ձեռնպահ մնալ խաղաղ ցույցերի մասնակիցների նկատմամբ ուժ կիրառելուց, ինչպես նաև զգուշացրել է ակցիաների կազմակերպիչներին դրանց մասնակիցների անվտանգության համար սահմանված պատասխանատվության մասին»,- ասված է հայտարարության մեջ:
Ուկրաինական ոստիկանությունը կոչ է արել քաղաքացիներին լինել հանդուրժող և զգուշավոր, չենթարկվել սադրանքների և իրավապահներին հայտնել կասկածելի անձանց մասին: