Գերասիմ Վարդանյանը կշարունակի մնալ ազատության մեջ․ պաշտպան
ԻրավունքՏեղեկացնեմ, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժեց ՀՀ գլխավոր դատախազության հատուկ վերանայման բողոքը, որով վերջինը միջնորդում էր բեկանել Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, Գերասիմ Վարդանյանի պաշտպանների ներկայացրած միջնորդությունը մերժել և վերջինի նկատմամբ ընտրել խափանման միջոց` կալանք` երեք ամիս ժամկետով: Այսպիսով, Գերասիմ Վարդանյանը կշարունակի մնալ ազատության մեջ: Հայտնում է նրա պաշտպան Սերգեյ Հարությունյանը․
Պաշտպանը նշում է․ «Հիշեցնեմ, որ նշված շինծու գործով Գերասիմ Վարդանյանը չորս ամիս գտնվել է կալանավայրում և երկու ամիս տնային կալանքում: Իր նկատմամբ նախաձեռնված այս և մյուս` մոտ մեկ տասնյակ նմանատիպ շինծու վարույթներին, Գերասիմ Վարդանյանը առաջիկայում կանդրադառնա հարցազրույցով»։
Հիշեցնենք, որ Վարդանյանը, ՔԿ հաղորդմամբ, մեղադրվում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցներին նյութապես շահագրգռելու մեջ։ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ակցիայի մասնակիցներին գումար տալու համար։