Վարդան Ղուկասյանի որդին սպառնացել է «խփել տալ» Սամվել Բալասանյանին
Հայկական Մամուլ«ՀԺ»-ն երեկ Գյումրիից տեղեկություն է ստացել, որ նախկին քաղաքապետ Վարդան Դուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանն իր ընկերների հետ մեքենաներով մոտեցել է քաղաքապետ Սամվել Բալասանյանի առանձնատանը, նրա հասցեին հայհոյանքներ սպառնալիքներ հնչեցրել:
Ըստ նույն աղբյուրների, կրտսեր Ղուկասյանը և յուր խումբը զինված են եղել, իսկ Սպարտակ Ղուկասյանը սպառնացել է «խփել տալ» Բալասանյանին: Գյումրեցիները մեզ հետ զրույցներում նշում էին, որ նման մի դեպք էլ տեղի է ունեցել 2012 թվականին, որը, սակայն, անհետևանք է մնացել:
Հաշվի առնելով, որ Գյումրիի քաղաքապետի առանձնատունը հսկվում է տեսախցիկներով, երեկ Աամվել Բալասանյանի խոսնակ Չոհրապ Եգանյանին հարցրեցինք՝ արդյո՞ք Բալասանյանը իրա վապահներին է ներկայացրել դեպքի տեսագրությունը: «Աամվել Բալասանյանը Հայաստան է վերադարձել երեկոյան և նշված տեղեկությանն ականատես չի եղել:»,- պատասխանել է Եգանյանը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: