Կրթական գործընթացների թվայնացմանը պետք է մոտենալ քաղաքացու տեսանկյունից. Ժաննա Անդրեասյան «Փաշինյանի թշնամի՞ն եք, այս խոստումն էլ եք ձախողելու՞», «Ես ոչ մի խոստում չեմ ուզում ձախողել» (տեսանյութ) Ոչ մեկս ՔՊ-ի քաղաքական թիմը չի ներկայացնում․ ՀՖՖ-ն քաղաքական հարցերով չի զբաղվում․ Մելիքբեկյան (տեսանյութ) Լավրովը և Ֆիդանը Թուրքիայում կքննարկեն իրավիճակը Հարավային Կովկասում Դատախազությունը պահանջում է ԱԺ նախկին պատգամավորից բռնագանձել 8 գույք, 5 մեքենա, 5,5 միլիարդ դրամ Մարտուն Գրիգորյանը չի շտապում հայտարարել ավագանու մանդատից հրաժարվելու մասին (տեսանյութ) Ալիևը Հայաստանին մեղադրել է «կեղծավորության» մեջ, հայտարարել՝ «մենք դա հիշում ենք» Հենրիխ Մխիթարյանն անկախ Հայաստանի ֆուտբոլի պատմության ուժեղագույն ֆուտբոլիստն է. Մելիքբեկյան Թրամփի ձեռնարկած քայլերը շատ խոստումնալից են, բայց սա դեռ վերջը չէ․ Ալիև ՈՒԵՖԱ-ի ձեր աշխատանքը ի՞նչ կտա, բացի 20 000 եվրո աշխատավարձից․ հարց ՀՖՖ նախագահին (տեսանյութ) Փաստաբան Ռոման Երիցյանն արցախցիների մասին գրառման վերաբերյալ հաղորդում է ներկայացրել ՔԿ ԱՄՆ-ը դեռ որոշում չի կայացրել եվրոպական երկրներում իր ռազմական կոնտինգենտը կրճատելու վերաբերյալ (տեսանյութ) 

Կարեն Կարապետյանի գլխավոր անելիքն իշխանության խաղաղ փոխանցման շուրջ բանակցելն է․ Էմիլ Օրդուխանյան

Թավշյա հեղափոխության, դրանից հասարակության ակնկալիքների և իշխանության պաշտոնակատարների անելիքների վերաբերյալ ԼՈւՐԵՐ. com-ը զրուցեց քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանի հետ․

-Գնահատեք Հայաստանում ապրիլի կեսերից մեկնարկած ընդդիմադիր շարժումն ու կամակերպիչների որդեգրած քաղաքականությունը, Ձեր դիրքորոշումն ինչպիսի՞նն է թավշյա հեղափոխության և հասարակության սպասելիքների վերաբերյալ։

-Ես կուզենայի հստակեցնել, որ ապրիլի կեսին այս գործընթացն ուղղակի մեծ թափ ստացավ, քանի որ այն սկսվել էր դեռ նախորդ ամիս: Սակայն, ես ուզում եմ այս գործընթացի նախապատճառներին անդրադառնալ, ինչը, ըստ իս, դեռ նախորդ տարվա ԱԺ ընտրությունների խորապատկերում է: Քաղաքական ուժերը հաճախ չեն բարձրաձայնում այն հարցերը, որոնք պարտավոր է դիտարկել քաղաքագիտությունը: Այս դեպքում խոսքը իշխող ուժի՝ ժողովրդի մեծամասնության քվեն վայելելու մասին է: Պաշտոնական վիճակագրությունը փաստում է, որ ՀՀ-ում կա 2585134 ընտրող, ՀՀԿ-ն ստացել է 770441 քվե՝ 49,08%: Ընտրությանը չի մասնակցել 1009348 ընտրող, էլչխոսենք ընդհանուր բնակչության թվի մասին, որը մոտ 3 միլիոն է: Պարզ հաշվարկը ցույց է տալիս, որ ՀՀԿ-ն մեծամասնություն չի ունեցել նույնիսկ քվեարկողների թվի համեմատ: Սակայն, քաղաքական դաշտում թևածել է «մեծամասնության պատրանքը»: Բայց չմոռանանք, որ քվեարկությանը չմասնակցած 1 միլիոն մարդ ևս կարող է ունենալ քաղաքական դիրքորոշում և մի օր որոշել այն վերածել քաղաքական վարքագծի: Իմ կարծիքով նաև այստեղ է կոնֆլիկտի արմատը, եթե նույնիսկ անտեսում ենք ընտրաձայների գնումը: Նշեմ, որ լեգալությունը անհրաժեշտ, բայց բավարար չէ իշխանության պահպանման համար, առավել կարևոր է լեգիտիմությունը, որի ճգնաժամը ժամ առ ժամ խորանում է:

Թավշյա հեղափոխության արդյունավետության գաղտնիքը նրա մեթոդաբանության մեջ է՝ ոչ-բռնությամբ հեղափոխություն: Այս մեթոդը ապահովեց բացառիկ մոբիլիզացիա, որին մենք տասնամյակներ շարունակ ականատես չենք եղել: Ակտիվացան նույնիսկ այնպիսի սոցիալական խմբեր, որոնք նախկինում մշտապես եղել են քաղաքականապես պասիվ՝ գյուղացիներ, բժիշկներ, նույնիսկ դպրոցականներ և զինվորականներ:

Հասարակության սպասելիքներն էին, որ նրան քաղաքականապես ակտիվացրեցին: Դրանց մեջ ներառվում են առանց կոռուպցիայի, առանց հովանավորչության, արդար, ազատական հասարակություն և պետություն ունենալու ձգտումները: Պատահական չէ, որ հեղափոխության ամենալայն շերտը հենց երիտասարդներն ու ուսանողներն են:

-Գնահատեք Կարեն Կարապետյանի շանսերն․ արդյոք նա ունի հնարավորություն երկրի թիվ մեկ պաշտոնյան դառնալու համար, թե՞ Կարեն Կարապետյանի կաբինետի փլուզումը չի կարող կանխել անգամ Մոսկվայի աջակցությունը:

-Եթե բացառում ենք խարդավանքները, ապա օբյեկտիվորեն նրա շանսերը խիստ կասկածելի են: Հասարակությունը այսօր արդեն ցույց է տալիս, որ ինքը մերժում է նաև այդ համակարգը, որի մի մասնիկը վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարն է: Եվ ես կարծում եմ, որ լինելով այս կարգավիճակում՝ նրա բոլոր քայլերը պետք է լինեն խիստ կշռադատված, քանի որ, ըստ էության, նա ընտրված չէ, և տեսանք, թե ինչպես հրաժարական տվեց ընտրված վարչապետը: Իսկ ցանկացած անխոհեմ, էմոցիոնալ քայլ պետության մեջ տեղի ունեցող իրադարձությունների հետևանքների պատասխանատվությունը նրա ուսերին է թողնելու: Արդյո՞ք նա պատրաստ է դրան: Մոսկվայի մասով կարող եմ ասել, որ ինչպես նախկինում պահում էր չեզոքությունը, այդպես էլ հիմա պետք է դա անի: Մեր հասարակությունը ունակ է իր ներքին խնդիրները ինքնուրույն լուծել: Հակառակ դեպքում՝ այս պրոցեսը չի բացառվում, որ կարող է ձնագնդի էֆեկտով տեղափոխվել օր օրի սոցիալական խնդիրների մեջ մխրճվող և միջազգային սանկցիաների տակ գտնվող Ռուսաստան: Առավել ևս, որ միջազգային լրատվամիջոցներին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը հստակ նշեց, որ արտաքին քաղաքականության կուրսի փոփոխություն չի նախատեսվում:

-Նիկոլ Փաշինյանի վարչապետությունն այլընտրանք ունի՞, թե ոչ, արդյոք Փաշինյանի ղեկավարած շարժումն ունի իշխանություն դառնալու լուրջ հիմք և ռեսուրսներ:

-Ես պատմության մեջ չգիտեմ դեպք, երբ հեղափոխության առաջնորդին կարող է պետության կառավարման գործում մեկ ուրիշը փոխարինել: Փաշինյանի վարչապետությունը տրամաբանական է, իսկ նրա ղեկավարած շարժումը, քանի որ ունի ժողովրդի մեծամասնության աջակցությունը, ժողովրդավարական ճանապարհով իշխանության գալու ամենառեալ ուժն է: Եթե մենք ուզում ենք ունենալ առողջ պետություն, ապա այդ գործում պետք է նաև ընդգրկվեն բոլոր կարող ուժերը և մարդկային ռեսուրսները, որը մենք ունենք:

-Արտահերթ ընտրության կազմակերպման, անցկացման պատասխանատվություն կրող ուժը որն է, որն է նաև Կարեն Կարապետյանի՝որպես ժամանակավոր պաշտոնակատարի գլխավոր անելիքն այս ֆորսմաժորային իրավիճակում։

-Միանշանակ է, որ ժողովրդի վստահությունը չվայելող ուժը չի կարող կազմակերպել արտահերթ ընտրական գործընթացը: Հետևապես, այս գործընթացի պատասխանատվությունը պետք է ստանձնի ժողովրդի դե ֆակտո վստահությունը և լեգիտիմությունը վայելող ուժը: Իսկ կազմակերպչական հարցերն այդ առումով երկրորդական են: Պրոցեսի վերահսկողությունը կարող է իրականացնել ոստիկանությունը, որպես իրավակարգի պահպանման պատասխանատու:

Այս իրավիճակում Կարեն Կարապետյանի գլխավոր անելիքը, ըստ իս, թավշյա հեղափոխության, որը նաև միջազգայնորեն է ճանաչվել, ճանաչելն է և իշխանության խաղաղ փոխանցման շուրջ բանակցելը:  

-Սահմանային իրավիճակի սրացումը որպես զսպող մեխանիզմ․արդյոք իշխանությունը պահելու համար «Հանրապետականը» կգնա այս քայլին։

-Այսպիսի լուրեր քանի օր է շրջանառվում են: Բայց բոլոր կողմերը պետք է գիտակցեն, որ բանակը ապաքաղաքական կառույց է, որի խնդիրը պետության սահմանների պաշտպանությունն է: Մեր թշնամին մշտապես եղել է ակտիվ՝ 2016-ին չկային ներքաղաքական լարումներ, բայց ունեցանք պատերազմ: Եվ այս հարցի շահարկումը այլևս հասարակական գիտակցության վրա ազդեցություն ունենալ չի կարող: Մեր բանակը մշտապես կատարել է իր առջև դրված խնդիրները և պետք է շարունակի դա անել նաև հանուն նոր Հայաստանի:

Հարցազրույցն՝ Աղավնի Սուքիասյանի

 

 

                                                            

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ուկրաինայում խոսել են Թրամփի մաքսատուրքերին պատասխանելու մասինԼուկաշենկոն «շնորհակալություն է հայտնել» արևմտյան ընկերություններին Բելառուսից հեռանալու համարԿրթական գործընթացների թվայնացմանը պետք է մոտենալ քաղաքացու տեսանկյունից. Ժաննա Անդրեասյան «Փաշինյանի թշնամի՞ն եք, այս խոստումն էլ եք ձախողելու՞», «Ես ոչ մի խոստում չեմ ուզում ձախողել» (տեսանյութ)Ոչ մեկս ՔՊ-ի քաղաքական թիմը չի ներկայացնում․ ՀՖՖ-ն քաղաքական հարցերով չի զբաղվում․ Մելիքբեկյան (տեսանյութ) Լավրովը և Ֆիդանը Թուրքիայում կքննարկեն իրավիճակը Հարավային ԿովկասումԴատախազությունը պահանջում է ԱԺ նախկին պատգամավորից բռնագանձել 8 գույք, 5 մեքենա, 5,5 միլիարդ դրամ Մարտուն Գրիգորյանը չի շտապում հայտարարել ավագանու մանդատից հրաժարվելու մասին (տեսանյութ) Ալիևը Հայաստանին մեղադրել է «կեղծավորության» մեջ, հայտարարել՝ «մենք դա հիշում ենք»Եվրահանձնաժողովի ղեկավարը հույս է հայտնել, որ Իտալիայի վարչապետը կայցելի Թրամփին․ WPՀենրիխ Մխիթարյանն անկախ Հայաստանի ֆուտբոլի պատմության ուժեղագույն ֆուտբոլիստն է. ՄելիքբեկյանԹրամփի ձեռնարկած քայլերը շատ խոստումնալից են, բայց սա դեռ վերջը չէ․ ԱլիևՈՒԵՖԱ-ի ձեր աշխատանքը ի՞նչ կտա, բացի 20 000 եվրո աշխատավարձից․ հարց ՀՖՖ նախագահին (տեսանյութ)Փաստաբան Ռոման Երիցյանն արցախցիների մասին գրառման վերաբերյալ հաղորդում է ներկայացրել ՔԿ Շոյգուն Օմանի ներկայացուցչի հետ քննարկել Է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակըԱՄՆ-ը դեռ որոշում չի կայացրել եվրոպական երկրներում իր ռազմական կոնտինգենտը կրճատելու վերաբերյալ (տեսանյութ) Անդրանիկ Քոչարյանի վարքի մասով Էթիկայի հանձնաժողով կստեղծվի Ես և Կոբիաշվիլին հանդիպել ենք ՈՒԵՖԱ-ի նախագահի հետ․ ՈՒԵՖԱ-ն աջակցում է մեր հայտին․ Մելիքբեկյան (տեսանյութ)Հայաստանն ու Ադրբեջանը 2024թ. վերահաստատել են հետախուզումների դադարեցման 2007-ի հանձնառությունը. ՆԳՆ Կրեմլը անդրադարձել է Ֆրանսիայում ՌԴ ԱԳՆ աշխատակցի ձերբակալությանըԹրամփը ԱՄՆ-ին մղում է մեկուսացման. փորձագետԱկադեմիայում ամենացածր վարձատրվող մարզիչը իմ եղբայրն է․ Նիկողոսյան (տեսանյութ)ԱՍՀ նախարարության Տելեգրամ ալիքում գործարկվել է նոր հարթակ՝ 114 տեղեկատուԶախարովան՝ հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասինՄեծ Բրիտանիայում թաղման բյուրոյի սեփականատիրոջը մեղադրել են մի քանի տասնյակ մարմին թաքցնելու մեջՆոր մաքսատուրքերը օրական 2 միլիարդ դոլար են բերում ԱՄՆ-ին․ ԹրամփՀայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան չպիտի ունենա ակադեմիա․ Արմեն Մելիքբեկյան (տեսանյութ)Հայ ժողովրդին մի աչքով չնայեք. ինչ արեցիք Ղարաբաղում, Հայաստանում չի ստացվելու. Ալեն Սիմոնյան Ֆրանսիայում սահմանապահները ձերբակալել են Ռուսաստանի ԱԳՆ աշխատակցուհուՌաուլը եղել է ՀՀ մարզչի թեկնածուների ցուցակում, իսկ ինչու չպետք է լիներ․ Արմեն Նիկողոսյան (տեսանյութ)Հօգուտ ՀՀ–ի բռնագանձվել է Երևանում գտնվող ավտոտնակը՝ որպես ապօրինի ձեռքբերված գույք․ ՓաշինյանՄինչև մայիս համաձայնության կգանք Սյունիքում ՌԴ հյուպատոսության բացման ժամկետների շուրջ. Զախարովա (տեսանյութ)Բացառիկ հնարավորություն` ծանոթանալու ՀՀ–ում առաջատար կառուցապատողների հետ. Սոբչակը՝ Վրույր Փենեսյանի նախագծի մասին (տեսանյութ)Բաքվին այս պահին ամենաշատը ձեռնտու Երևանի իշխանությունն է․ Զատուլին (տեսանյութ)Իմ աշխատավարձը UEFA-ում 20 հազար եվրո չէ, ավելի քիչ է. Արմեն Մելիքբեկյան (տեսանյութ)Միքայել Սրբազանին վիրավորանքներ հասցեագրելու գործողությունները խիստ դատապարտելի են. Արա ԶոհրաբյանՄիրզոյանը կմեկնի Թուրքիա․ նախատեսված են երկկողմ հանդիպումներՈւկրաինական ավելի քան 160 ԱԹՍ գրոհել է Ռուսաստանը՝ հարվածելով 3 ռազմական օդանավակայանի Զախարովան հայտարարել է՝ Ֆրանսիան և Բրիտանիան պատրաստվում են ներխուժել ՕդեսաՄեր միսն են ուզում ուտել, չենք թողնում, հերի՛ք է․ Աշոտյանը՝ ընդդիմության պառակտման մասին (տեսանյութ) Քաղաքացու խոստովանությունից հետո Նարեկ Սարգսյանի դատական նիստում կարգադրիչը մահացել էԱՄՆ-ը մասամբ կվերսկսի USAID-ի աշխատանքը. Reuters Հրաժարական չեմ տալու. ՀՖՖ նախագահ (տեսանյութ)Պլանավորում ենք կշռման կայաններ կառուցել միջպետական ճանապարհներին. ՏԿԵ նախարարի տեղակալ 2024-ին ունեցել ենք զոհերով և վիրավորներով 4314 ՃՏՊ․ զոհվել է 333 մարդ, վիրավորվել՝ 6116-ը․ Արմեն Խաչատրյան (տեսանյութ) ՌԴ ԱԳՆ-ն կքննարկի Ռուսաստանում ոչ բարեկամ երկրների քաղաքացիների վերաբնակեցման հարցը Արցախցիներն իրենց, այլ ոչ թե՝ Լևոնի, Ռոբերտի, Սերժի կամ Նիկոլի շնորհիվ են ապրել Արցախում. Ծատուրյան (տեսանյութ) Միրզոյանը և Ռուբինյանը՝ Թուրքիայում անցկացվող դիվանագիտական ֆորումի մասնակիցների ցանկումՊենտագոնում ներողություն են խնդրել զինծառայողներիցԿան մարդիկ, որոնց համար երազանք է հայտնվել ՀՖՖ նախագահի աթոռին. Մելիքբեկյան
Ամենադիտված