Ազգային ժողովում մեկնարկել է ՍԴ անդամի ընտրության քվեարկությունը
ՔաղաքականԱզգային ժողովում մեկնարկել է Սահմանադրական դատարանի անդամի ընտրության քվեարկությունը: ՍԴ անդամի ընտրությունն անցկացվում է փակ գաղտնի քվեարկությամբ:
Քվեարկությունը կշարունակվի մինչև ժամը 11:30-ը, որից հետո Ազգային ժողովի հաշվիչ հանձնախումբը կիրականացնի ձայների հաշվարկ և կհրապարակի արդյունքները:
Խորհրդարանական «Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունները հայտարարել են, որ քվեարկությանը չեն մասնակցելու: Սահմանադրական դատարանի անդամը ընտրվում է Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով (63 ձայն):
Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնում ՀՀ նախագահն առաջադրել է Էմիլ Բաբայանի թեկնածությունը: