Ամուլսար տանող ճանապարհը դեռ փակ է. նախարարությունից արձագանք չկա (տեսանյութ)
ՏնտեսությունԱրդեն 4 օր է՝ բողոքի ակցիաներ են տեղի ունենում Վայոց Ձորի մարզում՝ Ջերմուկում, Գնդեվազ և Կեչուտ գյուղերում: Տեղացիները շարունակում են փակ պահել Ամուլսարի ոսկու հանք տանող ճանապարհը:
Բնակիչներն այս քայլով փորձում են պատկան մարմինների ուշադրությունը հրավիրել իրենց խնդրի վրա՝ այն է՝ տեղանքում իրականացվող հանքարդյունաբերությունը վտանգում է իրենց առողջությունը, առողջարանային տարածքի էկոհամակարգը:
Տեղացիները բողոքում են, որ, ճիշտ է՝ մի քանի օր է արդեն ընթանում են ցույցերը, սակայն որևիցե պետական արձագանք չեն ստացել: Բնապահպանության նախարարությունում լռում են, խնդիրը բավարար կերպով չի լուսաբանվում նաև ԶԼՄ-ի կողմից: Փոխարենն՝ ակցիայի մասնակիցներին իրենց աջակցությունն են ցուցաբերել Ջերմուկում գործող հյուրանոցային համալիրների սեփականատերերից մի քանիսը:
Բողոքի մասնակիցներն առայժմ շարունակում են ցույցերը՝ սպասելով պետական կառույցների արձագանքին: