Իրավիճակը սրվել է Սումգայիթում
ՀայաստանԳագիկ Համբարյանը գրում է
Ադրբեջանական ԶԼՄ-ների տվյալներով այսօր կտրուկ սրվել է իրավիճակը Ադրբեջանի երրորդ մեծությամբ Սումգայիթ քաղաքում...Պաշտոնական տեղեկությունների համաձայն,ոստիկանության հատուկ ստորաբաժանումները ձերբակալել են 18 մարդու,ովքեր,ըստ Բաքվի, պատրաստվում էին քաղաքում սպանություններ և անկարգություններ կազմակերպել՝ինչպես որոշ ժամանկ առաջ կազմակերպել էին նրանց համախոհները Գյանջայում...
Պաշտոնական Բաքում երկրի խոշոր քաղաքներում իրավիճակի սրման մեջ բացահայտ մեղադրում է հարևան Իրանին...Ալիևի վարչակարգը Թեհրանին մեղադրում է շիա մահմեդականներից կազմաված խմբերի ձևավորման և նրանց հովանավորելու մեջ...
Հիշեցնեմ,որ հուլիսի 11-ին Գյանջայում տեղի ունեցած իրավապահների և 150-200 հոգանոց ցույցի մասնակիցների միջև տեղի ունեցած բախումների պատճառով սպանվել էր երկու բարձրաստիճան ոստիկաններ...Ամենահետաքրքիրն այն է,որ սպանության մեջ կասկածվողները ևս ֆիզիկապես ոչնչացվել են.ազերի իրավապահները գերադասեցին նրանց ոչնչացնել,բայց չձերբակալել ու չքննել...
Գյանջայում տեղի ունեցած անկարգությունների հետևում Բաքուն ևս Իրանին է տեսնում...