Ինքնաթիռ է վթարի ենթարկվել. ուղևորներից 20-ը Ինդոնեզիաի ֆինանսների նախարարության պաշտոնյաներ են եղել (լուսանկարներ, տեսանյութ)
ՏեսանյութերLion Air ավիաընկերության ուղևորատար Boeing 737-800 ինքնաթիռը, որը թռիչք էր կատարում Ջակարտայի օդանավակայանից դեպի Ինդոնեզիա, թռչքից մոտ 13 րոպե անց վթարի է ենթարկվել և հայտնվել ծովում:
Տեղեկություններ կան որ ինքնաթիռի մեջ եղել է 189 մարդ: Նրանցից 20-ը Ինդոնեզիաի ֆինանսների նախարարության պաշտոնյաներ են եղել:
Փրկարարներն արդեն գտել են ինքնաթիռի մեջ գտնվող ուղևորների մոտ եղած որոշ փաստաթղթեր:
Lion Air ավիաընկերության Boeing 737-800 ինքնաթիռը արտադրվել է 2018 թվականին, շահագործվել է օգոստոսի 15-ին:
Ավիաընկերության նախագահ Էդվարդ Սիրաիտը նշել է, որ այս ինքնաթիռի անցած թռիչքի ժամանակ եղել են տեխնիկական խնդիրներ, սակայն այդ խնդիրները վերացվել էին: