Հայերի մասնակցությամբ վթար՝ ՌԴ-ում. կա զոհ
ՌուսաստանՌԴ Վորոնեժի մարզում՝ Մ-4 «Դոն» մայրուղու 699 կմ-ին, հունվարի 24-ի վաղ առավոտյան տեղի է ունեցել ավտովթար՝ հայկական պետհամարանիշով միկրոավտոբուսի մասնակցությամբ: Այս մասին տեղեկացնում է ՌԴ-ում ՀՀ-ի դեսպանատունը:
Իրար են բախվել «Mercedes» մակնիշի միկրոավտոբուսն ու «Setra» մակնիշի ավտոբուսը։ Վթարի արդյունքում զոհվել է միկրոավտոբուսի վարորդը։ Չորս ուղևոր տեղափոխվել է հիվանդանոց: ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը ճշտում է վթարի արդյունքում զոհվածի և տուժածների քաղաքացիությունն ու վթարի մանրամասները: