Իրանի հյուսիսում հայտնաբերվել է ռուսաստանցի վարորդի դի Կատարը սպառնում է դադարեցնել գազի մատակարարումը Եվրոպային․ FT Վստահեցնում եմ, որ ոչինչ չի փոխվելու․ Արթուր Սողոմոնյանը՝ «Փյունիկի» ակադեմիայի սաների ծնողներին (տեսանյութ) Էրդողանը կարող է այցելել Սիրիա ՀՀ նախագահը մի շարք օրենքներ է ստորագրել Թրամփը սպառնացել է վերադարձնել Պանամայի ջրանցքը Քննարկվել է Արցախից բռնի տեղահանված անձանց ծառայությունների մատուցման հարցում ՄՔԾ բաժինների խնդիրները 2018-ին ժողովրդին խոստացել էին «կուրորտ», 2020-ին մտցրեցին ցեխի վաննայի մեջ․ Արմեն Աշոտյան Մասիսում բախվել են «Opel»-ն ու «Kia»-ն. կան վիրավորներ Տարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 22-ին Սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 տուժած Պետք է բացահայտվի բույսերի նկատմամբ իրականացված հանցանքի աստիճանը. ավագանու անդամ 

Քաղաքապետարանի առաջարկը գրավել է ներդրողներին

Տնտեսություն

Երևանի մետրոպոլիտենի առաջին ուղերթից շուրջ 40 տարի է անցել: Մետրոն հիմա էլ մնում է ամենահարմարավետ, բնապահպանության տեսակետից մաքուր, արագընթաց ու անվտանգ  փոխադրամիջոցը: Այսուհանդերձ, իր թերզարգացածության պատճառով Երևանի մետրոն ամենագրավիչ փոխադրամիջոցը չէ:   

Մետրոպոլիտենի վերջին՝ 10-րդ կայարանը՝ Չարբախը, բացվել է 1996թ.: Դրանից հետո տևական ժամանակ խոսում էին Աջափնյակում ևս մեկ կայարանի գործարկման մասին: Խորհրդային տարիներին մշակված նախագիծը թղթի վրա մնաց տասնամյակներ շարունակ: Քաղաքային իշխանությունները կիսատ մնացած կայարանը կառուցելու և մետրոյի զարգացման նոր մեկնարկի համար այսօր նախաձեռնել են համալիր մի ծրագիր, որն արդեն իսկ գործնական փուլ է մտել:

«Սա պետք է լինի 100%-անոց բիզնես ծրագիր և բիզնես ծրագրի ներդրումով մենք պետք է կարողանանք իրագործել կամրջի և նոր կայարանի կառուցումը»,- նշում է Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը:

«Մեր բոլոր նախագծերում նպատակը մեկն է. պետական պարտքի ավելացման կամ բյուջեի վրա ծանրաբեռնվածություն չավելացնելով՝ ստեղծել նոր արժեքներ քաղաքում և նոր ենթակառուցվածքներ: Մետրոյի նոր կայարանի շինարարությունը պետք է սկսի աշխատանքը մետրոյից, նոր միայն ավարտվի բիզնես մոդելով: Այս սկզբունքը դրված է, հստակ է բոլոր մեր հնարավոր ներդրողների հետ բանակցություններում»,- նշում է փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը:

Ինչպես  տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քաղաքապետարանի կողմից դիտարկվող բիզնես ծրագիրը երկու բաղադրիչ է ներառում. մետրոյի կայարանի հարևանությամբ առևտրի կենտրոնի կառուցում և տարածքում բնակարանային ֆոնդի թարմացում:

«Օրինակ, կամրջի Աջափնյակի մասում՝ ձորի մյուս հատվածում, առաջարկվում է կառուցել առևտրային մեծ կենտրոն: Այն, քանի որ մոտ է մետրոյին, հաճախելիության առումով շատ մեծ գործակից կունենա, սա արդեն հետաքրքիր ծրագիր է»,- ասում է Մեսչյանը:

«Երբ հասանք գնահատականների փուլին, հասկացանք, որ անմիջապես մետրոյի հարևանությամբ ունենք հնացող ֆոնդով թաղամաս: Դա Հալաբյան փողոցին հարող հատվածն է: Այստեղ մենք ունենք վթարային շենքեր և դրանցից յուրաքանչյուրը դիտարկվում է որպես առանձին վերականգնման բիզնես ծրագիր: Ցածր հարկայնությունը բարձր հարկայնության փոխարինելով, առանց բյուջեի ծանրաբեռնվածության, կարող ենք ունենալ նոր բնակարանային ֆոնդ՝ մարդկանց վերաբնակեցման հնարավորությամբ»,- նշում է փոխքաղաքապետը:

Համայնք-մասնավոր հատված համագործակցության այս օրինակներն արդեն իսկ սկսել են հետաքրքրել ներդրողներին, որոնք ցանկություն են հայտնում մասնակցելու մետրոյի կայարանի կառուցման ծրագրին: Մետրոյի աշխատակիցների ու մետրոշինարարների հետ ապագա կայարանի տարածքին ծանոթացել է նաև գործարար Արսեն Իսկանդարյանը:

«Մենք հիմա քաղաքապետարանի հետ դիտարկում ենք տարբերակ, որ կառուցենք Աջափնյակ կայարանն առանց պետական ներդրումների: Պոլիտեխնիկի առաջին շրջանավարտներից եմ և ժամանակին մասնակցել եմ մետրոյի շինարարությանը: 40 տարի անց վերադառնալով՝ ցանկություն ունեմ շարունակել այս գործը»,- ասում է Արսեն Իսկանդարյանը: 

«Հասել ենք այն փուլին, երբ կարող ենք ընտրություն անել արդեն իսկ մետրոյի շինարարության ներդրման ծավալների, դրանց որակի, արդյունավետության և ժամկետների մեջ»,- ասում է Հայկ Սարգսյանը

«Կլինենք շատ զգույշ, կլինենք բավականին խիստ, որովհետև ծրագիրը շատ լուրջ է և շատ կարևոր երևանցիների համար: Մոտեցումը կա, մշակված ծրագիրը կա, սկսում ենք աշխատել»,- հավելում է Մեսչյանը:

«Բարեկամությունից» «Աջափնյակ». Երևանի գլխավոր ճարտարապետի սեղանին երկու կոնցեպտ է դրված:

Դեպի նոր կայարան մետրոյի գնացքը կհասնի 525 մ երկարության թունելով: Այն կառուցվել է դեռևս Խորհրդային Միության տարիներին և մնացել անավարտ: Հիմա թունելային անցումն ամբողջությամբ կարդիականացվի:

Երկար ժամանակ ցանկանալուց ու տևական քննարկումներից հետո սպասված նախագիծն ի վերջո կյանքի կկոչվի՝ ավելի հարմար դարձնելով մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի անվտանգ երթևեկը:

 

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Իրանի հյուսիսում հայտնաբերվել է ռուսաստանցի վարորդի դիԿատարը սպառնում է դադարեցնել գազի մատակարարումը Եվրոպային․ FTՎստահեցնում եմ, որ ոչինչ չի փոխվելու․ Արթուր Սողոմոնյանը՝ «Փյունիկի» ակադեմիայի սաների ծնողներին (տեսանյութ)Էրդողանը կարող է այցելել ՍիրիաԹայվանի խորհրդարանի նիստն ընդհատվել է պատգամավորների ծեծկռտուքի պատճառով (տեսանյութ)ՀՀ նախագահը մի շարք օրենքներ է ստորագրելԹրամփը սպառնացել է վերադարձնել Պանամայի ջրանցքըՔննարկվել է Արցախից բռնի տեղահանված անձանց ծառայությունների մատուցման հարցում ՄՔԾ բաժինների խնդիրները2018-ին ժողովրդին խոստացել էին «կուրորտ», 2020-ին մտցրեցին ցեխի վաննայի մեջ․ Արմեն Աշոտյան«Նոր ես». Անահիտ Սիմոնյանը ոճափոխության է դիմել (լուսանկարներ)60-ամյա Մոնիկա Բելուչին լուսանկարվել է «մերկ» զգեստով (լուսանկարներ)Մասիսում բախվել են «Opel»-ն ու «Kia»-ն. կան վիրավորներՏարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 22-ինՍննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 տուժածԱՄՆ-ում ռեստորանն ավելի քան 100 տարի է՝ նույն յուղի մեջ է տապակում կոտլետները բուրգերի համարՊետք է բացահայտվի բույսերի նկատմամբ իրականացված հանցանքի աստիճանը. ավագանու անդամԱյսօր երեկոյան Հայաստանի առանձին շրջաններում թույլ ձյուն է սպասվում«Էնքան սերս ես»․ Քրիստինե Պեպելյանի ջերմ լուսանկարը` որդու հետ«Շնորհավոր քո նոր տարին». Մայքլ Քոթանջյանի երգի պրեմիերանՎահե Զիրոյանն առողջական խնդիրներ ունի․ նրա մասնակցությամբ առաջիկա ներկայացումները չեն կայանա ՀՀ էներգետիկ անվտանգության ու անկախության մակարդակի բարձրացումը մեր գերակա խնդիրն է. ՏԿԵ նախարար Ինչպես է Պուտինն անցկացնելու ամանորյա տոներըՏիմատին ակնարկել է, որ ամուսնացել է ԱՄՆ ռազմածովային ուժերի հածանավը սխալմամբ խոցել է ամերիկյան կործանիչըՊուտինը պատասխանել է 3–րդ համաշխարհային պատերազմի մասին հարցինԳրիգորիչն ինձ պատժում էր, ինձ թատրոնից դուրս հանեց. Քրիստինե ՊեպելյանԹուրքիայում ուղղաթիռը մխրճվել է հիվանդանոցի շենքի մեջ․ կան զոհեր (տեսանյութ)ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների կարգավորումը հնարավոր է, եթե կա այդպիսի ցանկություն․ ՊուտինՆամախվանի ՀԷԿ-ը որպես թուրք-վրացական հարաբերությունների իրական ինդիկատոր. Վահե ԴավթյանՊուտինը հայտարարել է Ռուսաստանի՝ փոխզիջումներ փնտրելու պատրաստակամության մասինՀԾԿՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Էներգետիկի օրվա առթիվԱստղագուշակ՝ դեկտեմբերի 22-ի համար Ողբերգական դեպք՝ Քասախ գյուղում. շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է տղամարդու մարմինԱրհեստական ​​ինտելեկտն ընտրել է աշխարհի ամենագեղեցիկ կնոջը (լուսանկարներ)3 օր առաջ Կամչատկայում կորած «Ан-2» ինքնաթիռը հայտնաբերվել է (տեսանյութ)«Տարածաշրջանում պայմանները փոխվել են»․ ինչ խորհուրդ է Անկարան տվել Մոսկվային․ WPԵրևանում վիճաբանությունից հետո «Թիթեռի» որդին և ընկերը եկել են հաշվեհարդարի․ կա վիրավորԱՄՆ Կոնգրեսում Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ օրինագիծ է ներկայացվելՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ«Ես քո կողքին ծնվեցի երկրորդ անգամ»․ Մանո Գրիգորյանի հուզիչ շնորհավորանքն ամուսնու ծննդյան օրվա առթիվ (տեսանյութ)Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Օրվա խորհուրդ. դեկտեմբերի 22Բեսպրեդելը մռնչում էր կատաղած, բայց չկարողացավ լռեցնել մեր «Բոլերոն»․ Փաշինյան Ես նամակների եմ պատասխանում, Աննան անգլերեն է պարապում․ Փաշինյան (տեսանյութ)Սննդային թունավորմամբ 10 քաղաքացի ընդունվել է Վանաձորի ԲԿԹշնամամետ իշխանիկներ, տեսնես՝ ձեր մեռնելուց էլ պիտի անասուն մորթե՞ն․ Դավիթ ԱմալյանԱդրբեջանի կառավարությունը ստացել է տեղահանված հայերի վերադարձի իրավունքի վերաբերյալ մեր դիմումը․ Նաիրի ՀոխիկյանՍանկտ Պետերբուրգում թոշակառուն պայթեցրել է բանկոմատը (տեսանյութ)Ֆրանսիայում քուրդ երիտասարդները հարձակվել են թուրքերի վրա՝ վանկարկելով «Ահաբեկիչ Էրդողան» (տեսանյութ)Այ սենց են մսխում պետական բյուջեն, ինչի արդյունքում ամեն տարի միլիոններ են դուրս գրում նոր տոնական զարդարանքի համար․ Չախոյան (տեսանյութ)
Ամենադիտված