Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Եգիպտոսում ՀՀ դեսպանն ու Հարավային Սինայի նահանգապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը Վաշինգտոնն այլևս ռազմական աջակցություն չի ցուցաբերի Կիևին Ինչո՞վ է զբաղված ԱԳՆ-ն՝ բացի Շահրամանյանի «հրամանագիրը» շահարկելուց, ինչու չեն արձագանքում Բաքվին Արգավանդում 24-ամյա վարորդը «Mercedes»-ով հայտնվել է ջրատարում 38-ամյա տղամարդը տեղափոխվել է բաժին Ապրիլի 21-ին Երևանի մի շարք շրջաններում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Սյունիքի մարզպետը կարևորել է ոստիկանների դերը օրինապահության ամրապնդման գործում Ֆլիկը խիտ օրացույցի պատճառով քննադատել է Լա լիգայի ղեկավարներին Հիշում ենք և շարունակում պայքարը Հայոց ցեղասպանության ճանաչման համար․ Մուրադ Փափազյան ԱՄՆ-ն դուրս կգա բանակցություններից, եթե կողմերը բարդացնեն հակամարտության ավարտը․ Թրամփ Իրավապահ մարմինների ֆուտզալի առաջնություն են անցկացրել, ոստիկանապետն ու ՆԳ նախարարը հետևել են խաղին 

Երևանի քաղաքապետարանը կյանքի է կոչում թափառող կենդանիների խնդրին լուծում տալու քաղաքականությունը

Հասարակություն

Թափառող կենդանիների խնդրին լուծում տալու գործում քաղաքային իշխանությունների քաղաքականությունն այսօր արդեն իրագործվում է: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևանում մեկնարկել է թափառող կենդանիների հավաքման, տեղափոխման, նախնական զննման, պատվաստման և ստերջացման ծրագիրը:

«Յուրաքանչյուր օր մենք բավականին մեծածավալ աշխատանքներ ենք իրականացրել և քայլ առ քայլ եկել ենք նրան, որ կարողացանք սկսել թափառող կենդանիների վնասազերծման ծրագիրը: Ընտրվել է քաղաքակիրթ, առաջադեմ աշխարհի և անասնաբուժական միջազգային կազմակերպության փորձին համապատասխան լավագույն սցենարը՝ կենդանիներ որսալու, ստերջացնելու և համայնք վերադարձնելու», - նշում է Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի ժ/պ Խաչիկ Հակոբյանը:

«Մենք շատ ուրախ ենք, որ այսօր դրա մաս ենք կազմում, և բոլոր կենդանապաշտպան կազմակերպություններն իրենց ուժերի ներածին չափով պետք է աջակցեն, մոտ լինեն և կարողանան թե հանրային վերահսկողության տեսանկյունից, և թե անմիջական աշխատանքով օգտակար լինել»,- ասում է «Փրո Փոուզ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Նարե Արամյանը:

Գործընթացն առավել վերահսկելի ու թափանցիկ իրականացնելու պատասխանատվությունն ստանձնեց Երևան համայնքը: Թափառող շներն այլևս բիզնես չեն լինելու. քաղաքապետարանն ստեղծեց կենդանիների վնասազերծման սեփական կենտրոնը:

«Այս կամ այն կազմակերպությունը, որը բիզնես շահ է հետապնդում, մշտապես կարող է փոխել իր գործունեության տեսակը, և մեր ծրագիրը կարող է վտանգվել: Ունենալով սեփական ենթակառուցվածք՝ մենք կունենանք ծրագիր, որի շնորհիվ մի քանի տարվա ընթացքում քաղաքն ուղղակի այլևս չի ունենա թափառող շներ»,նկատում է Խաչիկ Հակոբյանը:

«Այս օրինակը, որը Երևանի քաղաքապետարանն է այսօր ի դեմս Երևանի քաղաքապետի ցույց տվել, պետք է լինի վարակիչ և, այլ  փոքր քաղաքների ու համայնքների համար:

Մինչև համայնքային կլինիկայի կառուցումը՝ գործընթացն այսօր իրականացվում է Երևանի կենդանաբանական այգու կլինիկայում:

«Մեր համայնքապատկան տարածքի վրա կստեղծենք մեր կլինիկան, կլինեն համապատասխան կացարանային պայմաններ, որտեղ կենդանիների նախավիրահատական և հետվիրահատական խնամք կիրականացվի: Այս պահին  օրհասական գնահատելով խնդիրը, քանի որ մեր հանրությանն անհանգստություն են պատճառում թափառող շները՝ մենք զուգահեռաբար սկսեցինք աշխատանքները՝ համայնքի ենթակայության այլ ՀՈԱԿ-ի հետ համագործակցելով»,- նշում է բնապահպանության վարչության պետը: 

«Կլինիկան դուրս է կենդանաբանական այգու տարածքից և որևիցե վտանգ չի սպառնում կենդանաբանական այգում բնակվող կենդանիներին: Հայտարարված է կարանտին, ինչպես տեսնում եք, ամբողջ տարածքը սահմանափակված է այլ անձանց մուտք գործելու համար»,- ասում է «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը:

Փողոցում այս  տարբերանշանով կենդանիներ հանդիպելիս կարող եք հանգիստ լինել՝ կենդանին ստերջացված է ու վարակազերծված, իսկ դա ազդում է նաև նրա վարքագծի վրա:

«Յուրաքանչյուր ականջին նշան ունեցող շունիկ այսուհետև լինելու է ոչ միայն անվտանգ, այլև այն ստերջացումը, որն ապահովված է կենդանու համար, այլևս թույլ չի տալու, որպեսզի նա բեղմնավորվի, իսկ անվտանգ շունը կարողանալու է պահպանել իր տարածքը և թույլ չտալ այլ կենդանիների մուտքը: Սպանդից հետո  կենդանատեսակը կրկնակի արագ է բազմանում, և տեսակը դառնում է ավելի ագրեսիվ»,- նշում է Նարե Արամյանը:

Համայնքային կենտրոնը, համագործակցելով ոլորտի մասնագետների և մասնագիտացած միջազգային ու տեղական ՀԿ-ների հետ, համատեղ կմշակի և կիրականացնի թափառող  կենդանիների  հիմնախնդիրների  լուծման տարաբնույթ ծրագրեր: Գործընթացը կներառի նաև Երևանում առկա թափառող շների վիճակագրության, քարտեզագրման, նույնականացման և խնամքի ապահովում:

 «Քաղաքապետարանի «թեժ գծով» ստացված բոլոր ահազանգերն անմիջապես փոխանցվում են կենտրոնին, և կարծում եմ, որ մենք հետագայում կքննարկենք և կենտրոնն արդեն կունենա իր առանձին «թեժ գիծը», որով հանրությունը կկարողանա իր մտահոգությունները, իր ահազանգերն ուղղել՝ թափառող կենդանիների հետ կապված»,- նշում է Խաչիկ Հակոբյանը:

Կատարված ուսումնասիրությունների համաձայն, մայրաքաղաքում այսօր թափառող կենդանիների թիվը հասել է 15-20 հազարի: Անտուն շների քանակը վերջին տարիներին նկատելիորեն ավելացել է, տեսակն էլ դարձել ավելի ագրեսիվ: Այս տարի նախատեսվում է թափառող 6000 էգ շներից ստերջացնել 4500-ը կամ 75 տոկոսը:  

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Դոլարը կարող է կորցնել համաշխարհային արժույթի իր կարգավիճակը․ Associated PressՌուսաստանը և Ուկրաինան փոխադարձ հարվածներ են հասցրել․ կան զոհեր և վիրավորներՍպիտակ տունը բացահայտում է կորոնավիրուսի «իրական ծագումը» Եգիպտոսում ՀՀ դեսպանն ու Հարավային Սինայի նահանգապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը Վաշինգտոնն այլևս ռազմական աջակցություն չի ցուցաբերի Կիևին Զելենսկին երկարաձգել է ռազմական դրությունըԻնչո՞վ է զբաղված ԱԳՆ-ն՝ բացի Շահրամանյանի «հրամանագիրը» շահարկելուց, ինչու չեն արձագանքում Բաքվին Արգավանդում 24-ամյա վարորդը «Mercedes»-ով հայտնվել է ջրատարում Առևտրային պատերազմը Boeing-ին ևս մեկ հարված է հասցնում 38-ամյա տղամարդը տեղափոխվել է բաժին Ապրիլի 21-ին Երևանի մի շարք շրջաններում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Աբխազիայում նոր կառավարություն է ձևավորվելՀրապարակվել է Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև համաձայնագրի հուշագրի տեքստը Սյունիքի մարզպետը կարևորել է ոստիկանների դերը օրինապահության ամրապնդման գործում Ֆլիկը խիտ օրացույցի պատճառով քննադատել է Լա լիգայի ղեկավարներին Ուոլցն ու Ռուբիոն կոչ են անում ոչնչացնել Իրանի միջուկային հնարավորությունները Հիշում ենք և շարունակում պայքարը Հայոց ցեղասպանության ճանաչման համար․ Մուրադ Փափազյան ԱՄՆ-ն դուրս կգա բանակցություններից, եթե կողմերը բարդացնեն հակամարտության ավարտը․ Թրամփ ԵՄ-ն չի չեղարկի Ռուսաստանի դեմ ավիացիոն պատժամիջոցները. PoliticoԻրավապահ մարմինների ֆուտզալի առաջնություն են անցկացրել, ոստիկանապետն ու ՆԳ նախարարը հետևել են խաղին Ռուսաստանն արագ կլուծի ուկրաինական հակամարտությունը, եթե ԵՄ-ն և ԱՄՆ-ն «ձեռքերը լվանան»․ Մեդվեդև«Բոհեմ» թատրոնը, հիմնադրի ծննդյան օրվա առթիվ հրավիրում է դիտելու Նարեկ Դուրյանի «ՇԵՂՇԵ ԼԱ ՖԱՄ» կատակերգությունը (տեսանյութ)Սահմանադրությունը ուզում է փոխել մի մարդ, ով 7 տարի մնացել է նույն դասարանում․ Արամ Օրբելյան (տեսանյութ) Եմենում զոհերի թիվն աճել էԷներգաօբյեկտներին հարվածների մորատորիումի ժամկետը լրացել է․ ՊեսկովՍա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է Խաղաղությու՞ն, թե՞ նոր զիջումներ Հայաստանից. Լևոն Գևորգյան (տեսանյութ) Թրամփը չի բացառել, որ ԱՄՆ-ն կդադարեցնի ռազմական օգնությունն ՈւկրաինայինՀայաստանում լրագրողների մասնագիտական գործունեությունը պետք է լիարժեք երաշխավորված լինի․ ՄԻ պաշտպանի հայտարարությունը Էդգար Թորոսյանը հեռացվել է «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնից Հայ մարմնամարզիկներն Աշխարհի գավաթում 3 մեդալ են նվաճել Աննա Ամրոյանը` Եվրոպայի փոխչեմպիոն, Խաչատրյանը դարձավ հրում վարժության արծաթե մեդալակիր Կոտայքի մարզի Կարենիս գյուղում իրականացվել են հարկադիր քարաթափման աշխատանքներ «ԱՄՆ-ն սղոցում է այն ճյուղը, որի վրա նստած է»․ Պեկինը Վաշինգտոնին խորհուրդ է տալիս նվազեցնել սակագներըՄիխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է Հռոմը կհյուրընկալի Իրան-ԱՄՆ միջև բանակցությունների երկրորդ փուլը․ Օմանի ԱԳՆ Հանցավոր խումբն իրացնելու նպատակով ձեռք է բերել շուրջ 35 կգ տարբեր տեսակի թմրամիջոց. Հետախուզվում է Իրանի քաղաքացին ԱՄՆ-ն ոչնչացրել է հութիների նավահանգիստներից մեկը NYT-ն պարզել է՝ ինչ է ծրագրել Թրամփը Սիրիայի համարՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահը կարևորել է Մուշեղ Բաբայանի ներդրումը կառույցի կայացման գործում և պարգևատրել Դուբայի Բուրջ Խալիֆայի շոու ծրագիրը 5 ամսով փակվում էՕտար քաղաքացիների անվերահսկելի ներհոսքը կարող է հանգեցնել լրտեսական բջիջների ակտիվացմանը․ Արմեն ԱյվազյանՄեր կյանքը Քրիստոսի գերեզմանից ճառագայթող հավիտենական կյանքով լցնենք․ Արամ Ա Հայրապետ Փաշինյանը Տավուշի մարզում «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունն է ներկայացրել Սա անհապաղ պարզաբանում պահանջող հարց է. Արման Թաթոյան Անվանվել են WhatsApp-ում ամենահայտնի խարդախ սխեմաներըՊուտինը ուղերձ է հղել Իրանի առաջնորդինՄենք պատրաստ ենք մասնակցել Ուկրաինայում խաղաղությանն ուղղված աշխատանքներին ոչ առանց առաջընթացի. Ռուբիո Չինաստանը լիովին դադարեցրել է հեղուկացված գազի ներմուծումն ԱՄՆ-ից. Financial Times
Ամենադիտված