Առևտրային պատերազմը Boeing-ին ևս մեկ հարված է հասցնում
Աշխարհ
Boeing ընկերությունը սկսել է ԱՄՆ վերադարձնել 737 Մաքս ինքնաթիռները, որոնցից հրաժարվել են չինացի հաճախորդները: Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը։
Սա երկու խոշորագույն տնտեսությունների միջև սրված առևտրային պատերազմի վերջին արդյունքն էր: Այսպիսով, Xiamen Air-ի համար նախատեսված Boeing ինքնաթիռն արդեն մեկնել է Գուամ։
Հրատարակությունն ընդգծել է, որ ԱՄՆ-ի և Չինաստանի միջև հակամարտությունը անակնկալի է բերել Boeing-ին, երբ Չինաստանը ավիաընկերություններին հրահանգել է դադարեցնել Boeing-ի ինքնաթիռների ընդունումը։
