Ռուսաստանը և Ուկրաինան փոխադարձ հարվածներ են հասցրել․ կան զոհեր և վիրավորներ
Աշխարհ
Ռուսաստանի Վորոնեժի, Բելգորոդի և Ռոստովի մարզերը, ինչպես նաև Կրասնոդարի երկրամասը և Ղրիմի թերակղզին ապրիլի 17-ի լույս 18-ի գիշերը գիշերը ենթարկվել են ուկրաինական ինքնաթիռի տիպի անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման, հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը: Բելգորոդի մարզում զոհվել է շրջանի երկու բնակիչ, մեկ տղամարդ վիրավորվել է։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Ուկրաինայի զինված ուժերի դրոններ են ոչնչացվել նաև Ազովի ծովի ջրային տարածքում: ՌԴ ՊՆ տվյալներով՝ գիշերվա ընթացքում ՀՕՊ համակարգերը ոչնչացրել են ընդհանուր առմամբ 56 ուկրաինական անօդաչու թռչող սարք։
