Իմ ձերբակալությունը հայերն են պատվիրել. Աբասով
ԱդրբեջանՆույնիսկ եթե իմ վերաքննիչ բողոքը բավարարվի, այլևս չեմ վերադառնա Ռուսաստան։ Այս մասին այսօր հայտարարել է ծագումով ադրբեջանցի թուրք բլոգեր, լրագրող Ֆուադ Աբասովը, որին շաբաթներ առաջ ձերբակալել էին Ռուսաստանում և արտաքսել Ադրբեջան: Այս մասին գրում է ադրբեջանական oxu.az կայքը։
Պատասխանելով լրագրողների հարցերին` նա իր արտաքսման մեջ մեղադրել է հայերին: «Իմ ձերբակալության և արտաքսման պատվերի հետևում կանգնած են Ռուսաստանի հայերի առաջնորդները»,- պնդել է նա: