10 անձ տեղափոխվել է հիվանդանոց. 6 այրված դի կա. հարուցվել է քր. գործ
Արտակարգ ՊատահարՔննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.
«Արարատի մարզում տեղի ունեցած վթարի հետևանքով 10 անձ տեղափոխվել է հիվանդանոց: Դեպքի վայրի զննությամբ այս պահին հայտնաբերվել է 6 այրված դի:
Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»: