Նիկոլ Քիդմանն ասել է, որ չի խուսափել «Babygirl»-ի էրոտիկ տեսարաններից, քանի որ «միշտ ձգտում է դուրս գալ իր հարմարավետության գոտուց» Ուկրաինան ԱՄՆ-ից բալիստիկ հրթիռներ խոցող ՀՕՊ համակարգեր է խնդրել Կարելի է գնալ նման գործարքի․ Փաշինյանն՝ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու մասին Շվեյցարիան արգելել է ռազմական տեխնիկայի արտահանումը լեհական մատակարարին՝ ռազմամթերքը Կիևում հայտնվելու պատճառով Սա տգիտությունից բացի նաև ստորություն է. Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Լույս չի լինելու․ հասցեներ Ակնհայտ է, որ Ադրբեջանի Սահմանադրությունն ունի տարածքային պահանջներ ՀՀ–ի նկատմամբ․ Փաշինյան Նույն միտքը 11 օր առաջ ասաց ադրբեջանցին ու այսօր՝ Փաշինյանը. Հայկ Մամիջանյան Մեդվեդևը հայտարարել է, որ Թրամփն ի զորու է վերջ դնելու Ուկրաինայի հակամարտությունը Ավտովթար՝ Մյասնիկյան պողոտայում (տեսանյութ) Փաշինյանը բացահայտեց, թե ինչու որոշեց սափրվել Մխիթարյանը չի հերքել քաղաքակնությամբ զբաղվելու մասին հարցը 

«Ջավախք այցի իմ ճանապարհն ամեն անգամ ընդհատվում է անցակետի համակարգչի մոտ»

Բլոգոսֆերա

Yerkir.am կայքի գլխավոր խմբագիր Վահե Սարգսյանը 2 մասանոց հոդվածով անդրադարձել է Ջավախքում գործող խաղատներին և դրանց բացասական ազդեցությանը հանրության վրա։ 

Մաս 1

Ջավախքում ապրող սիրելի հայրենակիցներիս․

․․․Արդեն հինգուկես տարի է, ինչ վրացական իշխանությունների հարուցած արգելքների պատճառով չեմ կարող հատել սահմանը, և հայրենի Ջավախք այցի իմ ճանապարհն ամեն անգամ ընդհատվում է ՀՀ-Վրաստան սահմանային հսկիչ անցակետի համակարգչի մոտ, չգիտեմ, թե մինչև երբ է շարունակվելու այս մղձվանջը, բայց․․․ դա մի կողմ։

Արդեն «խոփանից» գալու շրջանն է, և ամեն օր Երևանից դեպի Ջավախքի շրջաններ են շարժվում խոփանչիներով բեռնավորված մեքենաները։

Վերջին շրջանում, փաստորեն, այս սեզոնին զուգընթաց Ջավախքի քաղաքներում բացվում է նաև, այսպես կոչված, «խաղատնային սեզոնը», և մեր խոփանչիների հատկապես երիտասարդ հատվածը, իրեն, բառիս վատագույն իմաստով, նետում է կազինոներ։

Վերջին շրջանում եղել են դեպքեր, երբ դեռ տուն չմտած և տնեցիներին չտեսած, մարդը մոլեգին տենդով վարակված առաջինն այցելել է կազինո, տանուլ տվել ամբողջ տարվա վաստակը, մի բան էլ ավելին և տուն է մտել պարտքերի մեջ խրված, խայտառակված ու թալանված․․․

Փաստորեն, աշնան վերջին, ամբողջ ձմռանը և մինչ գարուն, մինչ խոփանի նոր սեզոնի սկիզբը, Ջավախքի կազինոներում եռում է «պայքարը», «պայքար»՝ հանուն սեփական ունեզրկման, հանուն ստորացումի ու նվաստացումի, հանուն․․․ հանուն սեփական ինքնաոչնչացման․․․

Թվերը և վերլուծությունը սարսուռ են առաջացնում․ ՌԴ-ից խոփանչիների բերած գումարներն ուղղակի հոսում են կազնինոներ, այնտեղից՝ անհայտ ուղղություններով․․․
Եղավ նաև ինքնասպանության դեպք։

Քանի դեռ նոր է այդ սեզոնը բացվել՝ պարտքս եմ համարում հիշեցնել կամ, ավելի ճիշտ, վերհիշեցնել իմ այդ հայրենակիցներին․
- հիշեք ասֆալտի այն գոլորշին, տրակտորների այն «ջերմ գիրկը», ցեմենտի ու բետոնի այն բույրը, վերակացուների այն հայհոյանքները, ռուս ոստիկանների ու միգրացիոն ծառայության աշխատակիցների այն հայացքները, որոնք դուք ճաշակել եք խոփանի ողջ սեզոնին,

- հիշեք այն կարոտը, որ զգացել եք, լիելով ձեր ծնողներից, կանանցից ու երեխաներից հեռու, ձեր ծննդավայրից հեռու՝ Ռուսաստանի մոտ ու հեռավոր շինհրապարակներում,

- հիշեք ձեր մայրերին, ձեր կանանց, ովքեր առանց ձեզ ողջ ընթացքում աշխատել են տրակտորի պես, աշխատել են՝ կարոտը սրտերում, աշխատել են՝ հույսով և սպասումով, մի բան ետ գցելու, մի բան տնտեսելու մեծ փափագով, մի օր բարեկեցիկ ապրելու մեծ մղումով, աշխատել են՝ սիրով ու նվիրումով, աշխատել են՝ որ ձեր տանը ոչ-ոք չզգա ձեր պակասը, աշխատել են՝ որ վերադարձին ձեր տունը միշտ ծաղկուն տեսնեք, ձեր պատիվը բարձր պահած տեսնեք․․․

- հիշեք ձեր երեխաներին, ովքեր ողջ ընթացքում իրենց մայրերի և պապիկ-տատիկների հետ աշխատել են տրակտորի պես, աշխատել են՝ որ ձեր վերադարձին ձեզ ցույց տան, թե ինչքան լավ մանչեր ու աղջիկներ են եղել, ինչքան են օգնել ու զարմացրել մեծերին․․․

- հիշեք, որ հայ տղամարդու վեհ նպատակների մեջ կազինոն չի մտել երբեք․․․ ուշքի՛ եկեք, շուրջ բոլորը ամեն ինչ ձեր դեմ է աշխատում, մի՛ օժանդակեք հայակործան ծրագրերին, օղակը օրավուր սեղմվում է տարածրջանում, օղակ, որի նպատակը մեր տեսակին խեղդամահ անելն է, ներդրեք ձեր վաստակը ի շահ ձեր ընտանիքների, ձեր մշակույթի, ձեր դպրոցի, հանուն ձեր ու մեր սիրելի երկրամասի հոզորացման,

- հիշեք․ պատահական ոչինչ չկա կյանքում, և կազինոների «հաղթարշավը» ևս պատահական չի խրախուսվում Ջավախքում, հիշեք, որ մեր մեջ ձգտում են սպանել հայկականը, և պայքարը պետք է լինի հանուն հայ մշակույթի օջախների, այլ ոչ՝ կազինոյի մշակույթի օջախների,

- հիշեք, որ մեզ պետք է հայերեն խոսքի, հայ մշակույթի ու պատմության գիտակ սերունդ, մեզ պետք է պատվախնդիր սերունդ, այլ ոչ՝ կազինոյի լեզվով հաղորդակցվող, հայակործան ծրագրերի առջև վիզ ծռող անմեղսունակների զանգված,

- հիշեք, որ Սահակաշվիլին ջարդեց մեր թատրոնները, մեր դպրոցները, մեզ վայրենի և բարբարոս որակելով՝ բացեց ոստիկանատները, փակելով մեր մշակույթի օջախները՝ բացեց մեր առջև բանտերը, այժմ էլ մշակույթի օջախների փոխարեն բացվում են կազինոները, որտեղից թշվառություն կամ բանտ մեկ քայլ է։

- հիշեք մեծն Սոս Սարգսյանի խոսքերը․ այնտեղ, որտեղ քիչ են թատրոնները, շատ են բանտերը,

- հիշեք՝ վաղը ուշ է լինելու, շատ ուշ, հիշեք և ուշքի եկեք․․․

- հիշեք, որ Ջավախք կոչվող այդ երկրամասը թանկ, շատ թանկ երկրամաս է, իսկ այն սահմանը, որը դուք այսօր անարգել անցնում եք և պապակ սրտով ներխուժում կազինոներ, մի օր փակվելու է ձեր առաջ, և այդ օրը ամենևին էլ յոթ սարի հետևում չէ․․․

Մաս 2

Ջավախքյան խաղատների թեման անհրաժեշտ եմ համարում կրկին արծարծել, քանի որ արտագնա աշխատանքից (Ջավախքի խոսակցականով՝ «խոփանից») մարդկանց տուն տանող վարորդների հետ իմ խոսակցությունները շարունակում են իմ ականջին հնչել որպես ահազանգ․ իրավիճակը, ինչպես և սպասվում էր, ուղղակի սահմռկեցուցիչ է։

Խնդրին այս անգամ նայելու եմ այլ կողմերից։
1․ Ջավախքում խաղատների հիմնման թույլտվությունը, բնականաբար, տրվում է Վրաստանի օրենքներին համեմատ, այդ օրենքներով, ի տարբերություն, օրինակ, ՀՀ-ի, չի արգելվում խնդրո առարկա բնակավայրերում հիմնել խաղատներ: Մտահոգու՞մ է այս ողբերգական պատկերը Վրաստանի ղեկավարությանը՝ որպես պետություն և իշխանություն․ այս հարցը թող հռետորական կամ աբստրակտ հնչի։

Արդեն փաստեցինք, որ Վրաստանը թույլտվություն է տալիս խաղատների կառուցման համար։ Դատելով սնկի նման աճող թվերից և հետզհետե փայլ և շքեղություն ստացող արտաքին տեսքից՝ խաղատների թույլտվության ստացումը առանձնակի բարդություն չի ներկայացնում Ջավախքում։
Այստեղ եթե փաստենք, որ նույն երկրամասում որևէ եկեղեցի, խաչքար կամ մշակութային օջախ չասենք հիմնելը, վերանորոգելն անգամ կապված է պետական օղակների հետ երկարատև և մղձվանջային քաշքշուկների, թղթեր տանել - բերելու, հարյուրավոր անգամներ պատկան մարմինների դռների առաջ սպասելու, տասնյակ նախազգուշացումների, հաճախ՝ թույլտվության մերժումների հետ, ապա պատկերը պարզ է, և կազինոների այդպիսի գերարագ թափով հիմնումներն արդեն լրջագույնս մտորելու տեղիք են տալիս։

Այս համատեքստում, օրինակ, շատ կուզենայի, որ Ախալքալաքում տասնյակ կազինոների կողքին տեսնեի մեկ, կրկնում եմ՝ մեկ փոքրիկ գրախանութ, որպես ցանկացած քաղաքային միջավայրի բաղկացուցիչ մի մաս։ Եվ շատ կուզենայի, որ այդ գրախանութի թույլտվությունը ևս խաղատների թույլտվությանը մի քիչ մոտ արագությամբ տրվեր։
Ես լավագույնս գիտեմ, որ իմ այս խոսքերը ջավախքյան իրականությունից քիչ թե շատ տեղյակ մարդու մոտ դառը ծիծաղի տեղիք տվեցին․ նրանք հիշեցին խաչբառ վաճառող տատիկերին, որոնց, դեպի Ջավախք գիրք-գրականության տոտալ արգելքի հետ մեկտեղ, ժամանակին արգելեցին վաճառել դրանք։
Այդուհանդերձ, կարծում եմ, գրախանութը և կազինոն կողք կողքի բերելով, ես որևէ ոչ քաղաքակիրթ, չլսված կամ աննորմալ համեմատություն չարեցի, պարզապես․․․ հիշեցրի, թե ինչն ինչոց է։

2․ Ջավախքում խաղատները հիմնում են հիմնականում տեղի հայերը։ Բնականաբար՝ որոշակի կարողությունների տեր հայերը։ Բնականաբար՝ այստեղ խնդիրը պետք է քննենք բարոյական և բիզնես հարթության վրա։
Եվ այսպես՝ կազինոն բիզնե՞ս է, թե՞ հակասոցիալական, հակաբարոյական միջավայր։ Իհարկե՝ բիզնես․ կասեն ոմանք, հատկապես՝ հիմնադիրները․ «թող չլինի պահանջարկ, մենք էլ չենք բացի, թող չայցելեն, զոռո՞վ ենք քաշում, բերում»։
Առաջին հայացքից՝ տրամաբանական պատասխան։

Այդուհանդերձ՝ խնդիրը խորքային է և ունի բազմաթիվ նրբերանգներ, եթե չասենք՝ բարոյահոգեբանական մի շարք շերտավորումներ։
Իհարկե՝ շատերը կփաստեն, որ բիզնեսը ազգություն չի ճանաչում, և որտեղ առանցքում փողն է, մնացյալն արդեն տասներորդական պլանում է։
Բայց ջավախքյան միջավայրը առանձնահատուկ է, և այստեղ ամեն քայլ պիտի երկար կշռել։

Մինչ այդ՝ մի պատմություն․

Վերջերս եղա Լիբանանում և ընկերներիս հետ շփումներում պարզեցի, որ տեղի հայ համայնքում կա կուսակցական որոշում․ Դաշնակցությանը հարող որևէ լիբանանահայ իրավունք չունի հանգստի համար մեկնելու Թուրքիա, և իրենց պապերին ցեղասպանության ենթարկած այդ երկիր կարելի է այցելել, երբ ներկայացվում է այցի բուն նպատակը և ծրագիրը (ուխտագնացություն կամ այլ)։ Սա լիբանանահայության ներքին ձայնն է, լուռ բողոքը, արդար վրեժի պոռթկումը։ Եվ եթե մեկը որոշի բիզնես հիմնել և դառնալ Բեյրութ-Անթալիա կամ Անթիլիաս-Ստամբուլ առաջին տուրօպերատորը, արդեն հասկացաք, թե ինչ տեղի կունենա այդ «համարձակի» հետ։

Դառնալով ջավախքյան կազինոների խնդրին՝ փաստենք, որ տեղի հայկական հասարակական-քաղաքական շրջանակները, ինչու չէ, նաև ՀՀ-ում գործող և Ջավախքի հետ առնչվող շրջանակներն ու մտավորականները, պետք է բարոյական հողի վրա լրջագույնս միջամտեն այս խնդրին։

Իհարկե, միանշանակ դատապարտելի է ջավախքյան յուրահատուկ միջավայրում կազինո հիմնողի վարքագիծը, նա, բնականաբար, գերակայությունը տալիս է շահույթին, նյութականին, նա չի մտահոգվում մի քանի րոպեում ողջ տարվա դառը քրտինքը քամուն տվող իր հայրենակցի, իր համագյուղացու կամ համաքաղաքացու, իր հարևանի կամ բարեկամի ճակատագրով, նրան չի մտահոգում իր այդ «զոհի» ընտանիքը, նրա երեխաները։ Նա մտածում է աշխարհաքաղաքացու նման, նա դպրոցում չի հաճախել հայ գրականության դասերին, չի արտասանել հայրենիքի, մոր, այլևայլ նվիրյալ արժեքների մասին բանաստեղծություններ, և նրանից սպասել վեհ գաղափարներ կամ հանունի համար անձնազոհություններ՝ միամտություն է, եթե չասեմ՝ անիմաստ ժամանակի վատնում։

Ջավախքում կազինոների հիմնման «հաղթարշավը» պետք է կանգնեցվի, և դա պետք է իրագործվի հասարակական պարտադրանքով՝ այնպես, ինչպես ժամանակին հասարակական ընդվզում բարձրացավ Ջավախքում խոշորամասշտաբ կալանավայրի կառուցման դեմ։
Հիշենք, որ կազինոն եթե բանտ չէ, ապա նրա նախադուռն է։

Խաղատուն հիմնող մեր հայրենակիցներ՝ եթե անգամ մենք ձեզ ներենք, ապա․․․

Քանի որ այսօր պատմություններով սկսեցի, ապա այստեղ էլ մի բան պատմեմ, որպես այս վերջին նախադասության ավարտ։

Ժամանակի խոշորագույն զորահրամանատարներից մեկը՝ ռուսական ռազմարվեստի մշտափայլ աստղ, գեներալ-ֆելդմարշալ Մ․ Կուտուզովը, դեմ էր, որ 1812 թ․ Հայրենական մեծ պատերազմին, 19-րդ դարի խոշորագույն ճակատամարտերից մեկին՝ Բորոդինոյի ճակամարտին հաջորդող ժամանակահատվածում, շարունակվեր պատերազմը Եվրոպայում, և ռուսական զորքերը 1813 թ․ սկզբներին Նապոլեոնին հետապնդեին այնտեղ․ նա քաջ գիտակցում էր, որ դրանով կամրանային Անգլիայի դիրքերը, որին ինքը համարում էի ապագայի թշնամին։
Այդուհանդերձ, 1813 թ․ ապրիլին ռուսական զորքերը դուրս եկան Էլբայի ափ։ Նույն ժամանակ մեծ զորահրամանատարը հիվանդանում է և անկողին ընկնում ներկայիս Լեհաստանի տարածքում գտնվող սիլեզյան փոքրիկ քաղաքում։
Վերջին հրաժեշտը տալու համար զորավարին է այցելում ինքը՝ Ալեքսանդր առաջին կայսրը։ Զորավարի մահճին կռացած կայսրի և Կուտուզովի վերջին երկխոսությունն այսպիսին է լինում․
- Ների՛ր ինձ, Միխայիլ Իլլիարոնովիչ։
- Ես ներում եմ, ցար, բայց Ռուսաստանը դա ձեզ երբեք չի ների․․․

«Прости меня, Михаил Илларионович!» — «Я прощаю, государь, но Россия вам этого никогда не простит»․

Հաջորդ օրը՝ 1813 թ․ ապրիլի 28-ին, դադարում է բաբախել մեծ զորավարի սիրտը։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Նիկոլ Քիդմանն ասել է, որ չի խուսափել «Babygirl»-ի էրոտիկ տեսարաններից, քանի որ «միշտ ձգտում է դուրս գալ իր հարմարավետության գոտուց» Ուկրաինան ԱՄՆ-ից բալիստիկ հրթիռներ խոցող ՀՕՊ համակարգեր է խնդրել Կարելի է գնալ նման գործարքի․ Փաշինյանն՝ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու մասին Շվեյցարիան արգելել է ռազմական տեխնիկայի արտահանումը լեհական մատակարարին՝ ռազմամթերքը Կիևում հայտնվելու պատճառով Սա տգիտությունից բացի նաև ստորություն է. Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Լույս չի լինելու․ հասցեներ Ակնհայտ է, որ Ադրբեջանի Սահմանադրությունն ունի տարածքային պահանջներ ՀՀ–ի նկատմամբ․ ՓաշինյանՆույն միտքը 11 օր առաջ ասաց ադրբեջանցին ու այսօր՝ Փաշինյանը. Հայկ Մամիջանյան Մեդվեդևը հայտարարել է, որ Թրամփն ի զորու է վերջ դնելու Ուկրաինայի հակամարտությունը Նեղվում ենք «Արևմտան Ադրբեջան»-ից, չենք մտածո՞ւմ, որ Արևմտյան Հայաստան ասելով մարդկանց գրգռում ենք. Փաշինյան Ավտովթար՝ Մյասնիկյան պողոտայում (տեսանյութ) Փաշինյանը բացահայտեց, թե ինչու որոշեց սափրվելՄխիթարյանը չի հերքել քաղաքակնությամբ զբաղվելու մասին հարցը Ադրբեջանին առաջարկել ենք հանել ԵՄ դիտորդներին այն հատվածներից, որտեղ արդեն սահմանազատված է․ Փաշինյան ԱԱԾ-ն, Հակակոռուպցիոն կոմիտեն և Դատախազությունը պետք է հանրային քրեական հետապնդում հարուցեին վարչապետի աթոռը զբաղեցնող թրաշյալի նկատմամբ․ Նարեկ Սամսոնյան Խոշոր ավտովթար՝ Երևանում. կա 4 վիրավոր (տեսանյութ) Թրաշյալը հաստատեց, որ Անդրեասյան Կարենն իր համար եղել է «Տետրակ որ կոչի հորդորակ»․ ՄելիքյանՆիկոլը միանձնյա որոշում ու Արցախը թուրքին ա հանձնում․ Արա ՎարդանյանԻնչո՞ւ չհանվեցին արագաչափերը, չէ՞ որ խոստացել էիք. լրագրողը՝ ՓաշինյանինՀովիկ Աղազարյանն իր որոշման մասին կհայտարարի երկուշաբթի՝ 18:00-ին Սաակաշվիլին հեղաշրջման կոչ է անում. Մամուկա Մդինարաձե Ես ծառայողական մեքենաների խնդիրը լուծելու եմ կացնային ձևով․ ՓաշինյանՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականըԻնչպես Քյարամյանին եմ դիմել խնդրանքով, նույն կերպ դիմել եմ նաև Նարեկ Զեյնալյանին և Հովիկ Աղազարյանին․ ՓաշինյանՊատրաստվում եմ Արթուր Պողոսյանի թեկնածությունն առաջադրել ՔԿ նախագահի պաշտոնում․ ՓաշինյանԱյո՛, SMS–ով եմ խնդրել հրաժարական տալ, միանձնյա որոշում է եղել․ ՓաշինյանՓաշինյանը հայտարարեց, որ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանն իր խնդրանքով է հրաժարական ներկայացրելԳերիները այդպես էլ տուն չեկան, ադրբեջանի բանտերում պահվող հայ մարդիկ դեռ պահվում են թշնամու բանտերում. Մարգարիտ ԵսայանԿադրային փոփոխություններն իրենց բնույթով կոնֆլիկտային չեն․ Փաշինյանն՝ աղմկահարույց պաշտոնանկությունների մասինԱՍՀ նախարարին կից հասարակական խորհրդի նիստում ներկայացվել է ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ․ ռազմավարությունըՏղամարդը «Կիսաբաց լուսամուտներից» իմացել է ընտանիքի անապահով վիճակի մասին ու նրանց թրաֆիքինգի ենթարկել․ գործը դատարանում է ՈւՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տալիսԳերմանիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ընթացքըՔՊ-ական պատգամավոր Հայկ Կոնջոյանի կինն ընտրվել է «ՀայՓոստի» գլխավոր գործադիր տնօրեն Փոխվարչապետը քննարկել է ԱԶԲ-ի հետ համատեղ Հայաստանում իրականացվող ծրագրերը Ում ինչ ձեռք է տալիս, այն էլ անում են (տեսանյութ) Հատուկ ռազմական գործողության բոլոր խնդիրները կլուծվեն․ ՊուտինՊրեմիերա․ Արցախի ձայներ՝ «Երազանք» (տեսանյութ) «Օրեշնիկ» համակարգը կարող է խոցել թիրախները ողջ Եվրոպայի տարածքում․ ԿարակաևՕլիվիե Ժիրուն իր մարզաշապիկն է տրամադրել հայկական բարեգործական աճուրդինՊուտինը հանդիպում է անցկացրել ՌԴ ՊՆ ղեկավարության հետ (տեսանյութ)Նավարկություն․ Տարոն Շահինյանի առաջին ցուցահանդեսը (տեսանյութ) Թռչնամսում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ․ ՍԱՏՄ Կրճատում եմ ծառայողական ավտոմեքենաների թիվը. Փաշինյան (տեսանյութ)10 տարի առաջ այս օրը ՊԲ հատուկ ջոկատը շփման գծի չեզոք գոտուց դուրս բերեց 3 օդաչուների դիեր. Տիգրան Աբրահամյան Ի տարբերություն շատ երեխաների՝ Արեգն իմ հեռախոսի կոդը չգիտի. Քրիստինե Պեպելյան «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան Մոտ 1 միլիարդ դրամի չարաշահու՞մ. «Արտաշատի» ԲԿ-ի շուրջ սկանդալային զարգացումներ են (տեսանյութ) Թրամփն ու Պուտինը կնստեն բանակցությունների սեղանի շուրջ Խնդիրը լուծելու եմ «կացնային» ձևով․ Փաշինյան (տեսանյութ)
Ամենադիտված