Տղան հարսանիք է կազմակերպել սիրելիի թաղման ժամանակ, որպեսզի իրականացնի նրա երազանքը (լուսանկար)
ԱյլԱղջիկը երկար ժամանակ պայքարում էր կրծքի քաղցկեղի դեմ, բայց նրան չհաջողվեց փրկվել:
Չինաստանից Սյու Շինան և իր սիրելի Յան Լյուն հանդիպել են դեռ 2007 թ.: Պարզվել է , որ նրանք դասարանցիներ են և երկար ժամանակ շփվել են սոցիալական ցանցերում, մինչև որ չեն հասկացել, որ դա սեր է: 2013-ին զույգը գրանցել են իրենց ամուսնությունը և սկսել են պատրաստվել հարսանիքի արարողությանը, սակայն նրանք պլանները չիրականացան, գրում է Daily Mail- ը:
Շուտով աղջիկը սկսել է բողոքել կրծքի տարօրինակ ցավից. նրա մոտ ախտորոշվեց կրծքագեղձի քաղցկեղ: Կյանքը գլխիվայր շրջվեց: Բայց, ըստ Սյու Շինանի, իր սիրուհին երբեք չի լացել և ամեն օրը հանդիպում էր ժպիտով: 2017-ին հիվանդությունը թուլացավ, և երջանիկ զույգը սկսեց գումար խնայել բնակարանի և հարսանեկան արարողության համար: Բայց երջանկությունը կրկին երկար չտևեց:
Հոկտեմբեր ամսվա սկզբին 34-ամյա չինուհին ընկել է կոմայի մեջ և մահացել մեկ շաբաթ անց: 35-ամյա ամուսինը նույնիսկ ժամանակ չի ունեցել հրաժեշտ տալ իր սիրելիին, բայց տեսել է, որ մահանալուց առաջ նա ընտրել է հարսանեկան զգեստը առցանց խանութում: Շինանը որոշեց իրականացնել իր սիրելիի երազանքը: Նա գնեց ամենագեղեցիկ զգեստը և թաղման արարողության ժամանակ կազմակերպեց հարսանեկան արարողություն: Մահացածը, որը հագնված էր հարսնացուի նման, շրջապատված էր վարդերի 169 փնջերով:
«Իմ կինն ասում էր, որ ոչ ոք չպետք է լաց լինի, երբ նա մահանա: Այդ օրը ես կարողացա զսպել իմ արցունքները, բայց երբ նրա մարմինը տարան դիակիզման, ես այլևս չեի կարող զսպել արցունքներս»