Մեդվեդևը հայտարարել է, որ Թրամփն ի զորու է վերջ դնելու Ուկրաինայի հակամարտությունը Ավտովթար՝ Մյասնիկյան պողոտայում (տեսանյութ) Փաշինյանը բացահայտեց, թե ինչու որոշեց սափրվել Մխիթարյանը չի հերքել քաղաքակնությամբ զբաղվելու մասին հարցը ԱԱԾ-ն, Հակակոռուպցիոն կոմիտեն և Դատախազությունը պետք է հանրային քրեական հետապնդում հարուցեին վարչապետի աթոռը զբաղեցնող թրաշյալի նկատմամբ․ Նարեկ Սամսոնյան Խոշոր ավտովթար՝ Երևանում. կա 4 վիրավոր (տեսանյութ) Նիկոլը միանձնյա որոշում ու Արցախը թուրքին ա հանձնում․ Արա Վարդանյան Ինչո՞ւ չհանվեցին արագաչափերը, չէ՞ որ խոստացել էիք. լրագրողը՝ Փաշինյանին Հովիկ Աղազարյանն իր որոշման մասին կհայտարարի երկուշաբթի՝ 18:00-ին Սաակաշվիլին հեղաշրջման կոչ է անում. Մամուկա Մդինարաձե Ես ծառայողական մեքենաների խնդիրը լուծելու եմ կացնային ձևով․ Փաշինյան ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը 

Վերականգնվել է «Թաքս Ֆրի»-ի կիրառմամբ խարդախությամբ հափշտակված ավելի քան 12 մլն դրամը

Իրավունք

Գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ 2019թ. մարտի 11-ին ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ՝ Ա. Գ.-ի կողմից առերևույթ խարդախությամբ՝ խաբեության եղանակով առանձնապես խոշոր չափերի՝ 3.300.000 ՀՀ դրամ հափշտակելու և պետությանը նույն չափով վնաս պատճառելու դեպքի առթիվ:

Մասնավորապես, ըստ «Թաքս Ֆրի» կարգով ԱԱՀ վերադարձի հաշիվների, Ա. Գ.-ն, ներկայացնելով ՌԴ անձնագիր, 2017-2018թթ. ՀՀ ռեզիդենտ համարվող մի քանի ընկերություններից ձեռք է բերել ընդհանուր 66.323.000 ՀՀ դրամ արժեքով /այդ թվում՝ ԱԱՀ 12.280.000 ՀՀ դրամ/ տարբեր տեսակի ապրանքներ` ժամացույցներ և ոսկյա զարդեր: Ապա մաքսային մարմին է ներկայացրել համապատասխան փաստաթղթեր, որոնց հիման վրա, համաձայն ՀՀ կառավարության 2017 թվականի հունիսի 29-ի թիվ 751-Ն որոշման, փոխհատուցման կարգով ստացել է արտահանման նպատակով ձեռք բերված այդ ապրանքների գների մեջ ներառված և ՀՀ-ում վճարված ԱԱՀ գումարները:

Ըստ կառավարության՝ արտահանման խթանումը խրախուսելու նպատակով ընդունված վերոնշյալ որոշման՝ օտարերկրյա անձի, այդ թվում այլ երկրի քաղաքացու կողմից Հայաստանի Հանրապետությունում որոշակի պայմաններով գնված ապրանքներն արտահանելիս` վերջիններիս համար ՀՀ տարածքում վճարված ԱԱՀ-ի գումարները փոխհատուցվում են: Սակայն ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունից ստացված գրությամբ պարզվել է, որ Ա. Գ.-ն հանդիսանում է ոչ միայն ՌԴ, այլ նաև ՀՀ քաղաքացի: Իսկ «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ՀՀ երկքաղաքացին ՀՀ համար ճանաչվում է միայն որպես ՀՀ քաղաքացի, այսինքն տվյալ դեպքում Ա. Գ.-ն` «Թաքս Ֆրի» կարգով ԱԱՀ վերադարձի ռեժիմից օգտվելու իրավունք չուներ: Միաժամանակ, պարզվել է նաև, որ Ա. Գ.-ն ՀՀ տարածքում այդ գնումներն իրականացնելիս մշտապես ներկայացրել է ՌԴ քաղաքացու անձնագիրը, իսկ այն ընկերությունների աշխատակիցները, որոնցից արել է գնումները, ըստ ձեռք բերված տվյալների, տեղեկացված չեն եղել նրա ՀՀ քաղաքացի հանդիսանալու մասին և կազմել են ԱԱՀ-ի վերադարձի հաշիվներ:

Նախաքննության ընթացքում ԱԱՀ-ի վերադարձի հաշիվների, «Կոնվերս Բանկ» ՓԲ ընկերության տեղեկանքի և «Արդշինբանկ» ՓԲ ընկերության դրամարկղի ելքի օրդերների զննության արդյունքում պարզվել է, որ Ա.Գ.-ն 2017-2018թթ. ընթացքում կանխիկ ստացել է 9.171.724 ՀՀ դրամ, իսկ անկանխիկ՝ 3.108.699 ՀՀ դրամ: 2019թ. օգոստոսի 2-ին ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում կատարված հանցագործությունների քննության բաժնում, որի վարույթ էր տեղափոխվել նշված գործը, կայացվել էր Ա. Գ.-ի գործողություններում հանցակազմի բացակայության հիմքով քրեական հետապնդում չիրականացնելու և վարույթը կարճելու մասին որոշում:

Սակայն քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը, ուսումնասիրելով քրեական գործի նյութերը և ստուգելով քննիչի կողմից կայացված որոշման օրինականությունը, հանգել է այն եզրակացության, որ Ա. Գ.-ի, ինչպես նաև այլ անձանց գործողություններին վերջնական քրեաիրավական գնահատականներ տալու, հանցավոր այլ դրսևորումների հավանականությունը պարզելու, քննության լրիվությունն ու բազմակողմանիությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ է իրականացնել մի քանի քննչական և դատավարական գործողություններ: Եվ ելնելով դրանից՝ դատախազն իր որոշմամբ վերացրել է քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշումը:

Հետագա նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող մարմնի կողմից Ա. Գ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով առաջադրվել է մեղադրանք: Երևան քաղաքի դատախազության կողմից իրականացված աշխատանքների արդյունքում 2019թ. հոկտեմբերի 23-ին վերջինս գրեթե ամբողջությամբ վերականգնել է պետությանը պատճառված վնասը՝ ներկայացնելով ՀՀ դատախազության դեպոզիտ հաշվին 12.280.000 ՀՀ դրամ մուտքագրելու վերաբերյալ վճարման անդորրագիրը: Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Մեդվեդևը հայտարարել է, որ Թրամփն ի զորու է վերջ դնելու Ուկրաինայի հակամարտությունը Ավտովթար՝ Մյասնիկյան պողոտայում (տեսանյութ) Փաշինյանը բացահայտեց, թե ինչու որոշեց սափրվելՄխիթարյանը չի հերքել քաղաքակնությամբ զբաղվելու մասին հարցը Ադրբեջանին առաջարկել ենք հանել ԵՄ դիտորդներին այն հատվածներից, որտեղ արդեն սահմանազատված է․ Փաշինյան ԱԱԾ-ն, Հակակոռուպցիոն կոմիտեն և Դատախազությունը պետք է հանրային քրեական հետապնդում հարուցեին վարչապետի աթոռը զբաղեցնող թրաշյալի նկատմամբ․ Նարեկ Սամսոնյան Խոշոր ավտովթար՝ Երևանում. կա 4 վիրավոր (տեսանյութ) Թրաշյալը հաստատեց, որ Անդրեասյան Կարենն իր համար եղել է «Տետրակ որ կոչի հորդորակ»․ ՄելիքյանՆիկոլը միանձնյա որոշում ու Արցախը թուրքին ա հանձնում․ Արա ՎարդանյանԻնչո՞ւ չհանվեցին արագաչափերը, չէ՞ որ խոստացել էիք. լրագրողը՝ ՓաշինյանինՀովիկ Աղազարյանն իր որոշման մասին կհայտարարի երկուշաբթի՝ 18:00-ին Սաակաշվիլին հեղաշրջման կոչ է անում. Մամուկա Մդինարաձե Ես ծառայողական մեքենաների խնդիրը լուծելու եմ կացնային ձևով․ ՓաշինյանՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականըԻնչպես Քյարամյանին եմ դիմել խնդրանքով, նույն կերպ դիմել եմ նաև Նարեկ Զեյնալյանին և Հովիկ Աղազարյանին․ ՓաշինյանՊատրաստվում եմ Արթուր Պողոսյանի թեկնածությունն առաջադրել ՔԿ նախագահի պաշտոնում․ ՓաշինյանԱյո՛, SMS–ով եմ խնդրել հրաժարական տալ, միանձնյա որոշում է եղել․ ՓաշինյանՓաշինյանը հայտարարեց, որ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանն իր խնդրանքով է հրաժարական ներկայացրելԳերիները այդպես էլ տուն չեկան, ադրբեջանի բանտերում պահվող հայ մարդիկ դեռ պահվում են թշնամու բանտերում. Մարգարիտ ԵսայանԿադրային փոփոխություններն իրենց բնույթով կոնֆլիկտային չեն․ Փաշինյանն՝ աղմկահարույց պաշտոնանկությունների մասինԱՍՀ նախարարին կից հասարակական խորհրդի նիստում ներկայացվել է ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ․ ռազմավարությունըՏղամարդը «Կիսաբաց լուսամուտներից» իմացել է ընտանիքի անապահով վիճակի մասին ու նրանց թրաֆիքինգի ենթարկել․ գործը դատարանում է ՈւՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տալիսԳերմանիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ընթացքըՔՊ-ական պատգամավոր Հայկ Կոնջոյանի կինն ընտրվել է «ՀայՓոստի» գլխավոր գործադիր տնօրեն Փոխվարչապետը քննարկել է ԱԶԲ-ի հետ համատեղ Հայաստանում իրականացվող ծրագրերը Ում ինչ ձեռք է տալիս, այն էլ անում են (տեսանյութ) Հատուկ ռազմական գործողության բոլոր խնդիրները կլուծվեն․ ՊուտինՊրեմիերա․ Արցախի ձայներ՝ «Երազանք» (տեսանյութ) «Օրեշնիկ» համակարգը կարող է խոցել թիրախները ողջ Եվրոպայի տարածքում․ ԿարակաևՕլիվիե Ժիրուն իր մարզաշապիկն է տրամադրել հայկական բարեգործական աճուրդինՊուտինը հանդիպում է անցկացրել ՌԴ ՊՆ ղեկավարության հետ (տեսանյութ)Նավարկություն․ Տարոն Շահինյանի առաջին ցուցահանդեսը (տեսանյութ) Թռչնամսում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ․ ՍԱՏՄ Կրճատում եմ ծառայողական ավտոմեքենաների թիվը. Փաշինյան (տեսանյութ)10 տարի առաջ այս օրը ՊԲ հատուկ ջոկատը շփման գծի չեզոք գոտուց դուրս բերեց 3 օդաչուների դիեր. Տիգրան Աբրահամյան Ի տարբերություն շատ երեխաների՝ Արեգն իմ հեռախոսի կոդը չգիտի. Քրիստինե Պեպելյան «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան Մոտ 1 միլիարդ դրամի չարաշահու՞մ. «Արտաշատի» ԲԿ-ի շուրջ սկանդալային զարգացումներ են (տեսանյութ) Թրամփն ու Պուտինը կնստեն բանակցությունների սեղանի շուրջ Խնդիրը լուծելու եմ «կացնային» ձևով․ Փաշինյան (տեսանյութ)Նիկոլը վախենում է մենակ կռված տղերքից (տեսանյութ) «Ապրելու երկիր»–ը դիմել է Կառավարությանը՝ Գյումրու ավագանու լիազորությունները դադարեցնելու խնդրանքով «Այս օրով ինձ մնում է միայն համբուրել որդուս սառը նկարը»․ հերոսի մոր գրառումըԶինվորականների ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը նվաճել է 14 մեդալՄԻՊ-ը Նիդերլանդների դեսպանի հետ հանդիպմանն անդրադարձել է Արցախից բռնահանվածների իրավունքներիին Կարեն Սարուխանյանը հրապարակել է օրգանիզմում թմրամիջոցների առկայության վերաբերյալ թեստի արդյունքներըՎոլոդինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատերազմում է ՆԱՏՕ-ի դեմՓաշինյանի իշխանութունը խորը ճգնաժամի մեջ է. Վլադիմիր ՄարտիրոսյանՊրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան` «Տուն արի» (տեսանյութ)
Ամենադիտված