Յոթ պատգամավորի երաշխավորագիրը ոչինչ չի նշանակել. նախագահը չի ներել ցմահ բանտարկյալին
ՀասարակությունՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մերժել է ցմահ դատապարտված Ստեփան Գրիգորյանի՝ իրեն ներում շնորհելու խնդրանքը: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ստեփան Գրիգորյանի որդին՝ Նորայր Գրիգորյանը: «Խնդրագիր էինք ներկայացրել նախագահի անունով, որպեսզի հորս ներում շնորհվի: Ներման խնդրագրին կցված է եղել ԱԺ յոթ պատգամավորի, հինգ մտավորականների, ինչպես նաև հոգեբանի երաշխավորագրեր»,- նշեց նա: Հիշեցնենք, որ Ստեփան Արտուշայի Գրիգորյանը ձերբակալվել է 1996թ․ ապրիլի և մեղադրվել որպես սպանության մասնակից: Նա դատապարտվել է մահապատժի, սակայն 2003թ-ի օգոստոսին նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներման հրամանագրով` պատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկման: