«Ադեկվադ» միաբանության անդամներն ԱՄՆ դեսպանատան դիմաց են (տեսանյութ)
Տեսանյութեր«Ադեկվադ» միաբանության անդամներն ԱՄՆ դեսպանատան դիմաց են` դեսպանատանը շնորհակալական նամակ տալու նպատակով՝ Հայաստանում ստեղծված իրավիճակին որեւէ կերպ չարձագանքելու համար։
«Եկել ենք ԱՄՆ դեսպանատան մոտ, որովհետեւ դեսպանատները եւ Եվրամիության ներկայացուցիչները տարիներ շարունակ այդ միֆերը ստեղծում էր. մարդու իրավունքներ, դեմոկրատիա, խոսքի ազատություն։ Փաստորեն, դա գերակայություն էր միայն այն դեպքում, երբ խոսքը գնում է իրենց գործակալական ցանց չհանդիսացող մարդկանց մասին, իսկ այն մարդիկ, որոնք իրենց գործակալական ցանցի մասնիկն են, կարող են ամեն ինչ խախտել։ Ի նշան մեր սոլիդարության՝ ԱՄՆ կառավարության հետ նույնպես լռենք։ Այստեղ բոլորը եկել են լռելու»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց Արթուր Դանիելյանը՝ անդրադառնալով ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի շուրջ զարգացումներին։