Բերդավանում ասֆալտապատման աշխատանքների եռուզեռ է (լուսանկար)
Հասարակություն
Գյուղացիների պնդմամբ, 40 տարվա ընդմիջումից հետո, Տավուշի մարզի Բերդավան գյուղում ասֆալտապատման աշխատանքների եռուզեռ է: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանը:
Պատգամավորը հրապարակման մեջ նշել է ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանին՝ հայտնելով, որ «համայնքի բնակիչների ուրախությանը չափ չկա»:
