Ազգային ժողովի բակից բերման է ենթարկվել տասը քաղաքացի
ՀասարակությունԱզգային ժողովի դարպասների մոտ քաղաքացիներն այսօր՝ օգոստոսի 10-ին, ակցիա են իրականացրել` հանուն Ամուլսարի պաշտպանության:
Ակցիայի մասնակիցները ԱԺ-ի դիմաց գործնագործ էին խաղում, ինչպես նաև իրենց համերաշխությունը հայտնում Ջերմուկի և հարակից համայնքների բնակիչների՝ ավելի քան երկու տարի տևող պայքարին։
ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը, Tert.am-ի հարցին ի պատասխան, ասել է, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար այդ տարածքից 10 անձ բերվել է ոստիկանություն:
Նշենք,որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածը սահմանում է՝ ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը: