Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին վճարվող 1000 դրամը՝ 3000 դարձնելու նախագիծ է դրվել քննարկման
ՀասարակությունՀՀ պաշտպանության նախարարությունն առաջարկում է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին վճարվող ամսական 1000 դրամը դարձնել 3000 դրամ։
Համապատասխան նախագիծն արդեն քննարկման է դրվել։
Նախագծի ընդունմամբ հիմնադրամին վճարվող դրոշմանիշային վճարները ամսական 1000 դրամից կբարձրացվեն ամսական 3000 դրամի։
Օրենքն ընդունվելու դեպքում ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից։
Հիշեցնենք, որ նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարությունը եւ պատգամավորները քննարկումներ էին սկսել նախորդ շաբաթ։