Նարեկ Սարդարյանը, ով այս տարվա հուլիսին անզգուշորեն հատել էր Ադրբեջանի սահմանը, նույնպես վերադարձվել է ՀՀ․ վարչապետի խոսնակ
ՀասարակությունՍյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ համայնքի բնակիչ Նարեկ Սարդարյանը, ով այս տարվա հուլիսին անզգուշորեն հատել էր Ադրբեջանի սահմանը, այսօր վերադարձվել է Հայաստանի Հանրապետություն: Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը։
Ներքին Խնձորեսկի համայնքապետարանից ԼՈՒՐԵՐ.com-ին տեղեկացրին, որ Նարեկն այս պահին ճանապարհին է: