«Բարսելոնայի» նախագահը խոսել է Մեսսիի հետ նոր պայմանագրի շուրջ բանակցությունների մասին
Սպորտ«Բարսելոնայի» նախագահ Ջոան Լապորտան խոսել է արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի հետ կապված իրավիճակի մասին, ով պաշտոնապես ստացել է ազատ գործակալի կարգավիճակ: 34-ամյա արգենտինացին, ինչպես հայտնել ենք, ավարտել է պայմանագիրը «Բարսելոնայի» հետ 2021 թվականի հուլիսի 1-ին: Կողմերը պաշտոնապես չեն հայտարարել նոր համաձայնագրի ստորագրման մասին:
«Մենք ցանկանում ենք, որ Մեսսին մնա ակումբում: Լեոն նույնպես ցանկանում է խաղալ «Բարսելոնայում»: Ամեն ինչ ընթանում է՝ ըստ պլանի: Մենք պարզապես խնդիրներ ունենք՝ ֆինանսական պայմանների բավարարման հետ կապված, և մենք փնտրում ենք ամենաարդյունավետ լուծումը երկու կողմերի համար: Ես ուզում էի պաշտոնապես հայտարարել, որ Մեսսին մնում է «Բարսայում», բայց այս պահին ես չեմ կարող դա անել», - Լապորտային մեջբերում է El Transistor-ը: