ՔՊ-ական մարզպետների ԽԾԲ-ն. Հայկ Ղալումյան
ՎերլուծականՇարունակում ենք ընթերցողի ուշադրությանը ներկայացնել ՔՊ-ական մարզպետների խնամի-ծանոթ-բարեկամներին, ովքեր նույնպես բարձր պետական պաշտոններ են զբաղեցնում:
Այսօր կանդրադառնանք Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին: Նա Նիկոլ Փաշինյանի քավորն է։ Նրա եղբայր Վահե Ղալումյանն էլ Ազգային ժողովում պատգամավոր է աշխատում` «Իմ քայլը» խմբակցությունից։
Հայկ Ղալումյանը նաև անում էր ամեն հնարավորն ու անհնարինը, որպեսզի ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն նշանակվի իր ընկերը՝ շարքային դասախոս Հայկ Քամալյանը:
«Ռաշն Վոյաժ» ՍՊԸ տնօրեն Վահագն Ղալումյանը, որը, կեղծելով բանկային երաշխիքը, մասնակցել է բազմաբնակարան շենքերի մուտքերի վերանորոգման մրցույթին, Հայկ Ղալումյանի հեռավոր բարեկամն է:
Փաշինյանի դասընկերուհի Մանե Ղազումյանը նշանակվել է Տավուշի մարզի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար։
Տավուշի մարզում, կարծես թե, ձևավորվել է անտառատնտեսության մաֆիա: Ինչպես հայտնի է` Նիկոլ Փաշինյանի կնքահայր Հայկ Ղալումյանի միջնորդությամբ Իջևանի անտառտնտեսության տնօրեն է նշանակվել իր ընկեր Մհեր Ղալթաղչյանը։ Երկու տարի առաջ Իջևանում տեղի ունեցան անօրինական ծառահատումների դեմ պայքարի իմիտացիա և ոստիկանական ռեպրեսիաներ։ Սակայն ինչ ունենք այսօր, տավուշեցիները վկայում են, որ իջևանյան դեպքերից հետո անտառապետ Մհեր Ղալթաղչյանը և Հայկ Ղալումյանը իրենց ձեռքն են վերցրել փայտի բիզնեսը և անտառից կարողանում են օգտվել միայն իրենց ծանոթ և վստահելի մարդիկ։