Մոսկվայում կովկասցի տղամարդիկ ծեծի են ենթարկել ռուս տղամարդուն` վերջինիս երեխայի ներկայությամբ (տեսանյութ)
ՏեսանյութերՄոսկվայի Նովիե Վատուտինկի թաղամասում կովկասյան արտաքինով չորս անհայտ տղամարդ հարձակվել են ռուս տղամարդու վրա։ Դեպքի վայրից տեսագրությունը հրապարակել է Readovka Telegram ալիքը։
Տուժողը փորձել է դադարեցնել ծեծկռտուքը՝ ասելով, որ ինքը փոքր երեխայի հետ է, սակայն հարձակվողները չեն լսել տղամարդուն և ծեծել են նրան։ Ականատեսը, ով տեսախցիկով նկարահանել է ծեծկռտուքը, նշում է, որ տղամարդն իրավախախտներին առաջարկել է մենամարտել մեկն ընդդեմ մեկի, սակայն նրանք հրաժարվել են։
Համացանցում տեղադրված կադրերում երևում է, թե ինչպես է երեխան, ով մոտ չորս-հինգ տարեկան տեսք ունի, վախեցած, ինչ-որ պահի փախչում է հակառակ ուղղությամբ։
Ռուսաստանի Քննչական կոմիտեի աշխատակիցները պարզել են տղամարդուն ծեծի ենթարկելու մեջ կասկածվողներին, նրանք շուտով կհարցաքննվեն։ Այս մասին մոսկովյան լրատվական գործակալությանը հայտնել է ՌԴ ՔԿ-ի մամուլի ծառայությունը։
Կասկածյալների նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ 213 հոդվածի հատկանիշներով («Խուլիգանություն»)։ Այս հոդվածի համաձայն՝ հարձակվողներին սպառնում է մինչև ութ տարվա ազատազրկում։ Նաև ամբաստանյալներն իրենց գործողություններով վտանգ են ստեղծել մանկահասակ երեխայի կյանքին և առողջությանը, ինչի կապակցությամբ մասնագետները ստուգելու են տղայի առողջական վիճակը։
Այս պահին պարզվում է ծեծկռտուքի մասնակիցների ինքնությունը, որոնցից յուրաքանչյուրի գործողություններին կտրվի պատշաճ իրավական գնահատական։ Նախաքննությունը շարունակվում է։