Պեսկովը մեկնաբանել է Պուտինի իրավահաջորդի մասին հարցը
ԱշխարհՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անհրաժեշտ պահին կկարողանա արտահայտել իր նախապատվությունը, թե ով կլինի իր իրավահաջորդը։ Այս մասին հայտարարել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Սակայն, ըստ Կրեմլի ներկայացուցչի, ամեն դեպքում, Ռուսաստանի նախագահի ընտրությունը կկատարեն երկրի քաղաքացիները։