Կենտրոնական Ասիայի և Անդրկովկասի երկրներին առաջարկվել է հանդիպել առանց Ռուսաստանի
ԱշխարհՂրղզստանն Անդրկովկասի երկրներին առաջարկել է Ռուսաստանից առանձին հանդիպել Կենտրոնական Ասիայի հետխորհրդային հանրապետությունների հետ։ Ադրբեջանում Ղրղզստանի դեսպան Կայրաթ Օսմոնալիևը խոսել է «5 + 3» կոչվող նոր ձևաչափի մասին, հաղորդում է Sputnik-ը։
««5 + 3» հարթակի նախաձեռնությունը օրգանապես տեղավորվում է տարածաշրջանում հետկոնֆլիկտային կարգավորման գործընթացների մեջ և կարող է օրգանապես զուգակցվել «3+3»-ի հետ»,- ասել է Ղրղզստանի դեսպանը։ Օսմոնալիևը հավելել է, որ նոր հարթակի ստեղծմանն արդեն աջակցել են Բաքվում, և շուտով պետք է աջակցեն նաև մյուս մասնակից երկրները։ Ռուսաստանը նրանց թվում չէ։
Դիվանագետը նախանշել է Անդրկովկասի և Կենտրոնական Ասիայի միջև համագործակցության երեք հիմնական ուղղությունները՝ քաղաքական և դիվանագիտական, տնտեսական և մշակութային ու հումանիտար: «5 + 3» ձևաչափով առաջին հանդիպումը փորձագիտական քննարկման մակարդակով կարող է տեղի ունենալ 2022 թվականի գարնանը, հավելել է դեսպանը։