Երևանի ավագանու արտահերթ նիստի օրակարգում Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու հարցն է
ՏեսանյութերԵրեւանի ավագանին այսօր՝ դեկտեմբերի 22-ին արտահերթ նիստ է հրավիրել, որի օրակարգում միայն մեկ հարց է՝ «Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը:
Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը ստորագրահավաք է իրականացրել Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու հարցով: Այդ նախաձեռնությանը կողմ է արտահայտվել ԲՀԿ խմբակցությունը, իսկ «Լույս» խմբակցությունից միայն Անի Խաչատրյանը:
Բացի այդ, «Իմ քայլը» խմբակցությունից մի քանի պատգամավորներ դեմ են արտահայտվել այդ նախաձեռնությանը եւ վայր դրել մանդատները: