Ադրբեջանը կապահովի Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը. Ալիև
ԱդրբեջանԱստանայում ընթացող ԱՊՀ պետությունների ղեկավարների Խորհրդի նիստում ունեցած ելույթի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անդրադարձել է Ղարաբաղի հայերի ճակատագրին:
«Պրահայում տեղի ունեցած հանդիպմանը մենք նաև կարծիքների փոխանակում ունեցանք այս հարցի շուրջ: Մեր դիրքորոշումը հստակ է»,-ընգդծել է Ալիևը:
Նա կրկին նշել է, թե «Ղարաբաղը Ադրբեջան է» և ընդգծել, որ Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը կապահովվեն Ադրբեջանի Սահմանադրությանը համապատասխան:
«Մենք չենք պատրաստվում մեր ներքին հարցերը քննարկել որևէ այլ կողմի հետ: Եվ որքանով հասկացել եմ Պրահայում տեղի ունեցած հանդիպման արդյունքներից, այս թեման ոչ մի հակասություն չի առաջացրել քառակողմ հանդիպման բոլոր մասնակիցների միջև»,- ասել է Ադրբեջանի նախագահը: