Ալիևն ու Էրդողանը քննարկել են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը
Արտաքին ՔաղաքականԴեկտեմբերի 24-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և շնորհավորել նրան ծննդյան օրվա առթիվ։
APA-ն հայտնում է, որ այս մասին տեղեկություն է տարածել պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։
Հեռախոսազրույցի ընթացքում Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարները քննարկել են Ադրբեջանի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, տարածաշրջանային անվտանգության հարցեր։