Շենգավիթից ձայներ չստացաք, ինչը իրավունք չի տալիս մուռ հանել էդ մարդկանցից․ Գևորգ Ստեփանյան
ՔաղաքականՊարո՛ն Ավինյան, ես գիտեմ, որ դուք ավագանու ընտրություններին կանխատեսում էիք Շենգավիթ վարչական շրջանից ստանալ որոշակի ձայներ, ձեզ սխալ էին զեկուցել, այդ ձայները չստացաք։ Բայց դա ձեզ իրավունք չի վերապահում այդ մարդկանցից մուռ հանել: Այս մասին Երևանի ավագանու նիստին ասաց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը։
«Մարտի 13-ի ավագանու նիստի ժամանակ նշել էի, որ Ներքին Շենգավիթի բոլոր փողոցներն անանցանելի են, շարժվել չի լինում։ Դուք էլ հայտարարեցիք, որ 7-10 օր անցեն բոլոր փոսալցումները կատարելու եք։ 2 ամիս անցավ, մարդիկ տեսան, որ ասացիք ու չարեցիք, իրենց միջոցներով ավազ ու ցեմենտ լցրեցին, հետո ցրտերի հետ այդ փոսերն էլ ավելի մեծացան։ Հիմա էլի ձգե՞նք, ի՞նչ անենք»,- հարցրեց Ստեփանյանը։
Ի պատասխան՝ քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը ասֆալտապատման ու փոսալցման ընդհանուր ցուցանիշներ ներկայացրեց, և կրկին խոստում հնչեց՝ հարցը կլուծվի։
«Չենք հավատում ձեզ»,- արձագանքեց Գևորգ Ստեփանյանը։