Լարված իրավիճակ՝ «Արտաշատ» ԲԿ–ում. ամբողջ անձնակազմը պահանջում է մի քանի ամսվա չվճարված աշխատավարձերը
ՀասարակությունԱյսօր՝ դեկտեմբերի 24-ին, հերթական անգամ լարված իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզի «Արտաշատ» բժշկական կենտրոնում:
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բժշկական կենտրոնի աշխատակիցների մեծ մասը հավաքվել էր կենտրոնի մոտ, որտեղից ոտքով ժամանեցին Արարատի մարզպետարան, և պահանջում էին, որպեսզի մարզպետարանը հստակ պատասխան տա, թե երբ է իրենց խնդիրը լուծվելու:
այս պահին խնդիրը քննարկում են մարզպետարանի նիստերի դահլիճում և մարզպետարանի 2 պաշտոնյա ասում էին, որ այս պահին մարզպետը գտնվում է Երևանում ու համապատասխան պաշտոնյաների հետ քննարկում է հիվանդանոցի խնդիրները, որպեսզի այն օր առաջ լուծում ստանա: Մարզպետարանի այդ պատոնյաները նշում էին, որ իրենք ուզում են հավատալ, որ դեկտեմբերի 27-ին հիվանդանոցի ամբողջ աշխատակազմի՝ մի քանի ամիս չվճարված աշխատավարձերը կվճարվեն, սակայն բոլորը միաբերան նշում էին, որ դա հերթական փափուկ բարձն է, որ դրվում է իրենց գլխի տակ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։