Մեր թիմակիցներից որևէ մեկի հետ անձնական խնդիր չունեմ․ Արմեն Փամբուխչյան
ՔաղաքականՄամուլն ազատ է գրել այն, ինչ ուզում է, բայց ևս 12 ՔՊ-ականների՝ կուսակցությունը լքելու մասին հարց ՔՊ վարչությունում չի քննարկվել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը։
Խոսելով Անդրանիկ Քոչարյանի հետ հարաբերությունների մասին՝ նա նշեց․ «Մեր թիմակիցներից որևէ մեկի հետ անձնական խնդիր չունեմ և հույս ունեմ, որ իրենք էլ ինձ հետ նման խնդիրներ չունեն»։
Դիտարկմանը, թե «Թոխմախի Մհերի» որդու՝ Դավիթ Սեդրակյանի հետ մտերին հարաբերությունները չի հերքել, խոսվում է նրանից նվեր ստացած մեքենաների մասին՝ Փամբուխչյանն ասաց, որ հարաբերություններ ունենալը չի նշանակում նվեր ստանալ։ «Չեմ հերքել, որ Խաչատուր Հակոբյանն իմ մտերիներից մեկն է, իսկ Դավիթ Սեդրակյանի հետ նույն թաղում ենք ապրում, ունենք նորմալ հարաբերություններ»։