Ֆրանսիայի Սենատն ընդունեց Ադրբեջանի գործողությունները դատապարտող բանաձևը
Արտաքին ՔաղաքականՖրանսիայի Սենատն ընդունեց Ադրբեջանի գործողությունները դատապարտող բանաձև՝ 295 կողմ և 1 դեմ ձայնով։ Փաստաթուղթը կոչ է անում Ադրբեջանին դուրս բերել զորքերը Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքից, ինչպես նաև վերադարձնել ռազմագերիներին և այլ պահվող անձանց:
Փաստաթղթում առաջարկվում է դիտարկել Ադրբեջանի ղեկավարների ունեցվածքի բռնագրավման և գազի ու նավթի մատակարարումների էմբարգոյի հնարավորությունը, և Ադրբեջանից պահանջում են անհապաղ դուրս գալ Հայաստանի օկուպացված տարածքներից։
Փաստաթղթում նաև հաստատվում է ԼՂՀ ճանաչման անհրաժեշտությունը՝ որպես տևական խաղաղություն հաստատելու բանակցային գործիք։
Բանաձևի հեղինակներն են Բրունո Ռետայոն, Պատրիկ Կաններին, Էրվե Մարսեյը, Էլիան Ասասին․ նրանց են միացել նաև Քրիստիան Կամբոն և Ժիլբեր-Լյուկ Դևինազը։
Բանաձևը խորհրդատվական բնույթ ունի, վերջնական որոշումը կկայացնի կառավարությունը։