Հայտնի է` ով է այն կինը, որ գրկել է Մեսսիին ԱԱ-2022-ի եզրափակչից հետո
ԼուսանկարներՔաթարում 2022 թվականի Աշխարհի առաջնության եզրափակչից հետո տարածվեցին կադրեր, որտեղ Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին ջերմորեն գրկում է մի կնոջ, ում ի սկզբանե համարում էին, որ խաղացողի մայրն է։
Սակայն, ըստ Mundo Deportivo-ի, եզրափակիչ խաղի ավարտից հետո խաղադաշտ մտած կինը, որ գրկել է մրցաշարի լավագույն ֆուտբոլիստին, ոչ թե Մեսսիի մայրն է, այլ հարավամերիկյան թիմի շեֆ-խոհարար Անտոնիա Ֆարիասը։
Նա ուղեկցում է Արգենտինայի հավաքականին յուրաքանչյուր ճանապարհորդության ժամանակ։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 18-ին Արգենտինան 2022 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչում հաղթեց Ֆրանսիային։ Երկու հիմնական խաղակեսերն ավարտվեցին 2:2 հաշվով, լրացուցիչ ժամանակում թիմերը փոխանակվեցին գոլերով, իսկ 11 մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ ստացվեցին արգենտինացիները՝ 4:2: Մեսսին դուբլի հեղինակ դարձավ և իրացրեց 11 մետրանոց հարվածը՝ դառնալով հանդիպման և ամբողջ մրցաշարի լավագույն խաղացողը։