Ֆրանսիայում ոստիկանի կողմից դեռահասի սպանության պատճառով սկսված բողոքի ցույցերի ժամանակ բերման է ենթարկվել 667 մարդ (լուսանկարներ)
ԼուսանկարներՖրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բերման է ենթարկվել 667 մարդ։ Անկարգությունները սկսվել են ոստիկանի կողմից 17-ամյա դեռահասի սպանությունից հետո և շարունակվում են արդեն երեք օր։ Ցուցարարները այրել են ավտոբուսներ և հարձակվել ոստիկանական բաժանմունքների վրա։ Անցած գիշեր տուժել է 249 ոստիկան։ Այս մասին Twitter-ում հայտնել է ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինը։
«Այս գիշեր մեր ոստիկանները, ժանդարմներն ու հրշեջները կրկին խիզախորեն բախվեցին բռնությունների։ Իմ խիստ հանձնարարականների համաձայն՝ նրանք 667 ձերբակալություն են իրականացրել»,- գրել է Դարմանենը։
Ոստիկանությունից հայտնում են, որ հունիսի 29-ի լույս 30-ի գիշերը բողոքի ցույցերի ընթացքում տուժել է 249 ոստիկան։ Ընդհանուր առմամբ, Ֆրանսիայի իշխանությունները ամբողջ երկրում ներգրավել են 40 հազար ոստիկանի, որից 5 հազարը Փարիզում է։
Ֆրանսիայում անկարգությունները շարունակվում են հունիսի 28-ի գիշերվանից։ Նախօրեին Փարիզի արևելյան արվարձաններից մեկում՝ Նանտերում, ոստիկանը կրակել և սպանել էր 17-ամյա Նաել Մ.-ին, ով հրաժարվել էր ենթարկվել ճանապարհային ոստիկանության՝ մեքենան կանգնեցնելու հրահանգին։ Ոստիկանը բերման է ենթարկվել։ Նրա փաստաբանն ասել է, որ նա ներողություն է խնդրել մահացածի ընտանիքից։