«Եթե Հայաստանը խաղաղություն է ուզում, նա պետք է իր զինված ուժերը հանի Ղարաբաղից». Ալիև
Արցախ«Եթե Հայաստանն իրոք շահագրգռված է տարածաշրջանում երկար սպասված խաղաղության հասնելու, ապա նրա զինված ուժերը պետք է ամբողջությամբ լքեն Ղարաբաղը: Տեղում գտնվող հայկական ռազմական ստորաբաժանումները պետք է զինաթափվեն և զորացրվեն»,- հայտարարել է Ալիևը Բաքվում կայացած Չմիավորման շարժման համակարգող բյուրոյի նախարարական հանդիպումը, գրում է Sputnik-ը։
Նա ասել է, որ չնայած այն հանգամանքին, որ «Հայաստանը ճանաչում է Արցախը՝ որպես Ադրբեջանի մաս», այնուամենայնիվ, այնտեղ, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահները, կան հայկական զինված ուժեր։
Ալիևը հայտարարել է, որ Հայաստանը խոչընդոտում է «Զանգեզուրի միջանցքի» բացմանը։