Հայ-ամերիկյան զորավարժություններ անցկացնելու Հայաստանի ծրագրերը անհանգստության տեղիք են տալիս. Պեսկով
Արտաքին Քաղաքական«Հայ-ամերիկյան զորավարժություններ անցկացնելու Հայաստանի ծրագրերը անհանգստության տեղիք են տալիս, հատկապես ստեղծված իրավիճակում Ռուսաստանը կվերլուծի այդ տեղեկատվությունը և կվերահսկի իրավիճակը»։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Ռիա Նովոստին։
Ավելի վաղ ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ սեպտեմբերին կանցկացվեն հայ-ամերիկյան զորավարժություններ, որոնց նպատակը խաղաղապահ առաքելությունների շրջանակներում փոխգործունակության բարձրացումն է։
«Ըստ վարժանքների, իհարկե, այսպես ասենք, դա անհանգստություն է առաջացնում, հատկապես ներկա իրավիճակում, հետևաբար, մենք խորապես կվերլուծենք այս լուրերը և կվերահսկենք իրավիճակը»,- լրագրողներին ասել է Պեսկովը։