Նավթի գները չափավոր աճում են
ԱյլՆավթի գներն այսօր առավոտյան բարձրանում են երեկվա աննշան անկումից հետո, փոխանցում է OilCapital-ը։
Brent տեսակի նավթի արժեքը աճել է 0,11 դոլարով՝ հասնելով 80,03 դոլարի՝ մեկ բարելի դիմաց, մինչդեռ երեկվա անկումը կազմել է 1,09 դոլար՝ մինչև 79,92 դոլար։
WTI ապրանքանիշը Նյու Յորքում չորեքշաբթի առավոտյան թանկացել է 0,23 դոլարով՝ հասնելով 77,73 դոլարի, երեքշաբթի այն նվազել է 1,32 դոլարով՝ մինչև 77,50 դոլար։
Փորձագետները նշում են, որ նավթի շուկան շարունակում է մնալ հակառուսական պատժամիջոցների ազդեցության տակ։ Բացի այդ, Ամերիկյան նավթային ինստիտուտը հրապարակել է գնահատական, որը կանխատեսում է ԱՄՆ նավթի պաշարների կրճատում շաբաթական 2,6 մլն բարելով: