Նոր մանրամասներ երեխաների առևանգման փորձի մասին. առաջարկել է օգնել` թափել աղբը (տեսանյութ) Նորից անկում տարադրամի շուկայում․ մանրամասներ Աստղագուշակ՝ հոկտեմբերի 5-ի համար "Знаю". Ռազմիկ Ամյանի նոր երգի պրեմիերան Եթե Իսրայելը «սխալ գործի», կհարվածենք էներգետիկ ոլորտին. Իրանը սպառնում է Մինչև հոկտեմբերի 30-ը փողոցներ են փակ լինելու Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր Օրվա խորհուրդ. հոկտեմբերի 5 Դուք պետության անփոխարինելի գործընկերներն եք․ ԿԳՄՍ նախարարի ուղերձը՝ Ուսուցչի օրվա առթիվ Բոլորիս քաղաքացիական պարտքն է վաղը՝ հոկտեմբերի 6-ին, մասնակցել Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքին. Անանյան Զորք չեմ կանչելու, որ մտնեմ Վանաձորի քաղաքապետարան. «Հրապարակ» ՔՊ-ում պայթյունավտանգ իրավիճակ է․ բարիկադների են բաժանվել․ «Հրապարակ» 

Բագրատ Սրբազանը մանդատի, պաշտոնի, ցուցակի, դաչայի, մեքենայի, թիկնազորի և իշխանական բարիքների կռիվ չի տալիս. Վահե Հովհաննիսյան

Հասարակություն

Բագրատ Սրբազանը մանդատի, պաշտոնի, ցուցակի, դաչայի, մեքենայի, թիկնազորի և իշխանական բարիքների կռիվ չի տալիս։

Իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ, Վահե Հովհաննիսյանը:

«Սրբազանի, քաղաքականության, մեր բոլորի մասին

Մեր քաղաքակրթական ամոթն է, որ այսքան աղետների ու պատմական ողբերգությունների միջով անցնելով որևէ փուլում չենք կարողացել փոխել իշխանություն և դրանով որևէ պահի կասեցնել աղետների ընթացքը։ Ի դեպ, արտաքին աշխարհը, այդ թվում՝ մեր հակառակորդները, նույնպես ապշած են այս փաստից։

Տարբեր փուլերում հնարավոր էր տարբեր բովանդակությամբ և մեթոդով նոր իշխանություն ձևավորել ու համապատասխան փուլում կասեցնել աղետի ընթացքը։ Չենք արել, արդեն 6 տարի, բայց ամեն մեծ միտինգից հետո ուզում ենք արագ փոփոխություն։ Ինչևէ։

Արդեն 2019թ-ին իշխանության եկած թիմը (տեսականորեն) կարող էր իր ներսում հասկանալ, որ իրենց լիդերը «այն չէ» ու որևէ կապ չունի իրենց հեղափոխության հռչակած արժեքների հետ։ Անեին դա՝ չէր լինի պատերազմ։ Դա կլիներ լուրջ թիմի լուրջ պահվածք։

Պատերազմի ընթացքում բանակի վերնախավը պարտավոր էր իր վրա վերցնել պատասխանատվություն և կասեցնել ամբողջական պարտության սցենարը։ Նրանք շատ լավ գիտեին, թե ինչ է կատարվում և ինչով է ավարտվելու։ Իսկ պատերազմը շուտ չդադարեցնելու՝ Մեկ հոգու որոշումից հետո գեներալները դա ուղղակի պարտավոր էին։ Եվ աշխարհը դա կհասկանար, կընդուներ։

Նոյեմբերի 9-ից կարող էր տեղի ունենալ ինքնաբուխ զանգվածային պոռթկում, որովհետև «հաղթելու ենք» քարոզով տարան պարտության, անվերջ զոհերի և Արցախի կարևորագույն հատվածների կորստի։ Ինքնաբուխ պոռթկումը կլիներ բնական, և աշխարհը դա կընդուներ։

Հաջորդ շաբաթներին նախկին նախագահների ձևաչափը կարող էր իր դառնալ կոնսոլիդացնող լուրջ գործոն և կասեցնել մեր պատմության աղբերգության անիվը։ Դա կլիներ լուրջ պետության նախկին նախագահների պատմական քայլը։ Չստացվեց։

Արտահերթ ընտրությունների ժամանակ հնարավոր էր ճիշտ կոնսոլիդացնող դաշինքների և ճիշտ բովանդակության միջոցով փոխել իշխանությունը։ Չարվեց։

Հետագա շարժումների ընթացքում աշխատում էր երկու բանաձև. փողոցից փոխել իշխանությունը՝ չստացվեց, և ՔՊ-ն իր ներսից ձևավորի նոր կառավարություն՝ չարվեց։

5-6 տարի է՝ մենք այս ընթացքի մեջ ենք, որի՝ ցանկացած պահին ունեցած հաջողությունը կարող էր կանգնեցնել աղետի ընթացքը։ Չենք արել։ Այդ ընթացքում արձանագրվեց քաղաքական ուժերի համատարած դեֆոլտ և հին ու նոր առաջնորդների միֆազերծում։

Հասանք  Տավուշ

Պատմական կորուստների հերթական փուլից առաջ, երբ քաղաքական դաշտը, կուսակցությունները, բոլոր ձևաչափերը արձանագրված անգործունակության մեջ են, և կենդանի են մնում բացառապես արհեստական շնչառությամբ, պարզվեց՝ չկա մի քաղաքական ուժ, մի քաղաքական լիդեր, հարյուրավոր ահասարսուռ անուններով կուսակցություններից մեկը, մի աշխարհիկ ձևաչափ, որը հասարակությանը կփորձի արթնացնել և այլ ուղով տանել պատմությունը։

Հիշեք Արցախի շրջափակման 9 ամիսները, երբ ՀՀ քաղաքական դաշտը ձայն չհանեց, Երևանում ընդվզման որևէ փորձ չարվեց (աննշան բացառություններով)։

Այս պայմաններում հայտնվեց մի հոգևորական, ով իր վրա վերցրեց պատմական առաքելություն և հետևաբար՝ վերցրեց նաև ռիսկերը, իշխանության բռնաճնշումները, վայրահաչոցների և կեղծիքի հարվածները, ու նաև «բարեկամների» խանդը։

Ու նա լուրջ հաջողության հասավ։ Չտեսնել սա հնարավոր չէ։ Եվ իհարկե նա մի քանի շաբաթում չէր կարող փոխել իշխանությունը։ Սակայն կարող էր և դրեց նոր պրոցեսի սկիզբը։

Ինչու հոգևորական

Ուրախանալու ոչինչ չկա իհարկե, որ աշխարհիկ քաղաքական հանրային միավորներն այնքան անօգնական ու անհեղինակություն վիճակում են, որ նոր սոլիդ իշխանության ձևավորման գործը կազմակերպում է հոգևորականը։ Սա շատ մտահոգիչ է պետության ներկայի ու հեռանկարի համար։ Մյուս կողմից՝ տարօրինակ ու նաև անազնիվ է «մեղադրել» հոգևորականին, թե ինչո՞ւ ես քաղաքական համակարգերի անճարականության պայմաններում հենց դու փորձում փրկել պետությունը։

Կա հարցի նաև այլ հարթություն. մենք, որպես հասարակություն, այնքան ենք դեֆորմացվել, ստի, փողի, խաբեության ու երեսպաշտության կոնգլոմերատ դարձել, որ այո, հենց հոգևոր խոսքով ու միտինգի հարթակից զանգվածային քարոզի ժանրով է առողջացման ճանապարհը։ Միլիոնավոր մարդիկ դիտում են հոգևորականի (հոգևորականների) ելույթները, և եթե ինքնամաքրման, անտարբերության թոթափման մասին մարդկային խոսքը մտնում է անտարբերների, մոլորվածների, նյութապաշտների տներ-սրտեր, ուրեմն հենց դա է առողջացման շարժումը, այլ կերպ ինչպե՞ս պիտի լիներ։

Հակաքարոզչությունը

Իշխանությունը սկսեց հակաքարոզչության մի թեզ, որը տեխնոլոգիական հմուտ տարածման շնորհիվ մտավ հասարակության տարբեր խավերի խոսույթ՝ թե բա հոգևորականը ո՞նց կարող է քաղաքականությամբ զբաղվել, կառավարություն ձևավորել, բանակցել Ալիևի ու այլ նախագահների հետ։

Սա պարզունակ թեզ է, որովհետև Բագրատ Սրբազանը մանդատի, պաշտոնի, ցուցակի, դաչայի, մեքենայի, թիկնազորի և իշխանական բարիքների կռիվ չի տալիս։ Դա ակնհայտ է անգամ իշխանական քարոզիչների համար։ Նա փորձում է կարգի հրավիրել երկիրը՝ իր վրա վերցնելով քաղաքական ուժերի և պետական ինստիտուտների գործառույթը, որոնք չեն կարողանում դա անել արդեն վեց տարի։ Հարցը, սակայն, ունի նաև այլ, ավելի առարկայական կողմ. Բագրատ Սրբազանը, այո, բարձրաստիճան հոգևորական է, և որպես հոգևորական՝ մեծ հեղինակություն է վայելում։

Պիտի հիշենք, սակայն, որ հոգևորական լինելուց բացի, նա լուրջ կրթություն ստացած, մեծ հաշվով գիտության ոլորտի մարդ է։ Եվ իրականում նա հանրային կյանք (եթե կուզեք՝ քաղաքական) մտնում է գիտությունից։ Մեր պետականության սկզբում երկու առանցքային դեմքերը, ի դեպ, նույնպես գիտական համայնքից էին՝ Լ. Տեր-Պետրոսյան, Վ. Մանուկյան։ Գուցե հենց այսօր, պատմական աղետներից հետո, հետպատերազմյան վերականգնման ակունքում պիտի կանգնած լինի գիտնականը, գիտական մտածողության կրողը, մտքի կրողը։ Մարդիկ պարզապես պիտի տեղյակ լինեն, որ Բագրատ Սրբազանը ոչ միայն հարգված և մեծ վաստակ ունեցող հոգևորական է, այլև՝ գիտական համայնքի ներկայացուցիչ է, լուրջ գրքերի, աշխատությունների հեղինակ։

Հոգևոր-գիտնական, բա քաղաքակա՞նը

Հասկանալի է սրտացավ մարդկանց այն տեսակետը, որ այս շարժումը գուցե բարոյականության, արժանապատվության, մարդ լինելու խնդիրներ է դնում, սակայն թույլ է քաղաքական կոմպոնենտը։ Այս պահին դա այդպես է, բայց դա խնդիր է, որը պետք է լուծել, ու լուծել նաև բոլոր այն մարդկանց ջանքերով, ում համար իրականում կարևոր է շարժման հաջողությունը։ Ոմանց անհանգստացնում է որոշումների կայացման մեխանիզմների թափանցիկության, մասնակցելիության, բովանդակության սոցիական ուղղությունների սակավության խնդիրը և այլն։

Բայց սրանք ընդամենը խնդիրներ են՝ նոր սկսված շարժման ներսում, որոնք հեշտությամբ կարելի է և պետք է հաղթահարել։ Շարժման վերափոխումը հենց այս խնդիրների լուծման համար է։ Եվ սա էապես կուժեղացնի շարժումը ներսից ու կհեշտացնի արտաքին աշխարհում դաշնակիցներ ստանալու պրոցեսը։ Աշխարհը սրան չի նայում որպես առողջացման շարժում, դա աշխարհին հետաքրքիր չէ, դա մեր ներքին գործն է։ Աշխարհի համար սա մաքուր քաղաքական պրոցես է։ Պետք է ընդունենք նաև, որ սա մեկ հոգու լուծելիք խնդիրը չէ, որքան էլ մեծ լինի նրա հեղինակությունը։ Ուրեմն պետք է օգնել»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Իրանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով ժամանել է ՍիրիաՆոր մանրամասներ երեխաների առևանգման փորձի մասին. առաջարկել է օգնել` թափել աղբը (տեսանյութ)Նորից անկում տարադրամի շուկայում․ մանրամասներԱստղագուշակ՝ հոկտեմբերի 5-ի համար"Знаю". Ռազմիկ Ամյանի նոր երգի պրեմիերանԵթե Իսրայելը «սխալ գործի», կհարվածենք էներգետիկ ոլորտին. Իրանը սպառնում էՄինչև հոկտեմբերի 30-ը փողոցներ են փակ լինելուՀայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերՕրվա խորհուրդ. հոկտեմբերի 5 Դուք պետության անփոխարինելի գործընկերներն եք․ ԿԳՄՍ նախարարի ուղերձը՝ Ուսուցչի օրվա առթիվԲոլորիս քաղաքացիական պարտքն է վաղը՝ հոկտեմբերի 6-ին, մասնակցել Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքին. ԱնանյանԶորք չեմ կանչելու, որ մտնեմ Վանաձորի քաղաքապետարան. «Հրապարակ»ՔՊ-ում պայթյունավտանգ իրավիճակ է․ բարիկադների են բաժանվել․ «Հրապարակ»«Հրապարակ». «Հ1»-ի տնօրենի թեկնածուներին են քննարկում«Հրապարակ». Ավինյանի փողը քչություն է անում. նրա առաջարկն ապշեցրել է«Հրապարակ». Ալեն Սիմոնյանը պատրաստվում է հերթական վոյաժի«Հրապարակ». Անդրանիկ Քոչարյանը Փաշինյանից «դաբրո» է ուզել՝ նախարարի թեկնածուի նշանակման հարցում«Հրապարակ». Ով է կտրել 45 բարդիներըԲժիշկը որոշ մարդկանց կոչ է արել հրաժարվել սպիտակ բրնձիցՍևիկյանին լավ մարզավիճակ է հարկավոր՝ ՌՊԼ-ը պատառոտելու համար․ ՍուլեյմանովԱնջելինա Ջոլիի 1958 թվականի եզակի Ferrari 250 GT Coupé-ն աճուրդի կհանվի Christie's-ումԵրեխաների շրջանում գիրության տարածվածությունն ամբողջ աշխարհում գրեթե կրկնապատկվել է. MCHJՋենիֆեր Էնիսթոնը չի ցանկանում ժամադրության գնալԼավրովը ՌԴ-ում ՀՀ դեսպանի հետ քննարկել է հայ-ռուսական հարաբերություններին առնչվող հարցեր«Զառ» ուսումնական կենտրոնում անցկացվում է բարձր դասարանների աշակերտների ռազմամարզական ճամբարը. ՀՀ ՊՆ«Դեպի ճամբար-հատուկ ջոկատ» ֆիլմի պրեմիերան և հայտնի հյուրերը (լուսանկարներ)«Քաղաքական կոռուպցիան ոչ միայն վերացված չէ, այլև նորանոր ռեկորդներ է սահմանում»․ Նորիկ ՆորիկյանԲագրատ սրբազանի աջակիցները Պետրոս Ղազարյանին հիշեցնում են իր «լրագրողական անցյալը». տեսանյութԼեհաստանի կողմից հարձակման դեպքում Բելառուսը կաջակցի Ուկրաինային․ ԼուկաշենկոՓաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված ընթրիքինՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կմասնակցի Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ գագաթնաժողովինՃապոնիայի նոր վարչապետը մտադիր է լուծել ՌԴ-ի հետ տարածքային վեճըՍահմանադրական դատարանը վտանգ է ներկայացնում Հայաստանի հետագա գոյության համար. 168.amՄահացել է կոմպոզիտոր Արեգ Լուսինյանը«Հայաստանը շարունակում է Կապիկի ծաղիկի համար մնալ ցածր ռիսկայնության գոտի»․ ԱՆ փոխնախարարԴանակահարություն՝ Գյումրիում. տուժածը 32-ամյա տղամարդ է«Մոսկվա» կինոթատրոնը վերաբրենդավորվել է՝ այսուհետ «Կինոմոսկվա»Ֆրանկոֆոնիայի ավանում Հայաստանը ներկայանում է մշակութային տաղավարովՈստիկանները Սյունիքում շուրջ 12 կգ թմրամիջոց են հայտնաբերել. մանրամասներ171 դոլար վարկը չմուծած Արփի Դավոյանը բնակարան է գնել նորակառույց շենքում Աննա Հակոբյանը ընթրիքի է հրավիրում այս անգամ տղամարդկանց` 1մլն դրամի դիմաց. ՀրապարակՄակրոնը Փաշինյանի հետ զրույցում կոչ է արել հնարավորինս շուտ կնքել «խաղաղության համաձայնագիրը»Մեկ ամսում լրագրողների դեմ հարուցվել է 28 քրեական գործԱՄՆ-ն Իսրայելին օգտագործում է, որ տիրանա Մերձավոր Արևելքի բոլոր ռեսուրսներին․ Ալի ԽամենեիՎերջում մենք ուղղակի գաղթական ենք դառնալու, իսկ մեր բոլոր քննարկումները` իմաստազուրկ. թուրքագետԼավրովն ու Գուրգեն Արսենյանը քննարկել են հայ-ռուսական հարաբերություններըTelegram-ը հայտնել է վերջին խափանումների պատճառըԹուրքիայում տեղադրվել է «Գորշ գայլեր»–ի նշանը ցույց տված թուրք ֆուտբոլիստի արձանը ԱԳ փոխնախարարը մասնակցել է անվտանգության և խաղաղության հարցերում կանանց դերակատարությանը նվիրած համաժողովինՓաշինյանը Սինանյանին գործուղում է Ռուսաստան
Ամենադիտված