69 րոպեում՝ 6։2, 6։2․ Ալկարասը հզոր մեկնարկ է տվել ամփոփիչ մրցաշարին Արմեն Գրիգորյանի հայտարարության մի մասի հետ համաձայն չեմ, մի մասի հետ՝ համաձայն. Ռուբինյան Վերջին տեղից դուրս գալու առաքելությամբ․ Ֆրանկը գլխավորել է «Քրիսթալ Փելասը» Ինֆանտինոյի նոր մրցակիցը․ եվրոպական ֆեդերացիաները սատարում են Դիալոյին 5 անպատասխան գոլ․ Գերմանիան ջախջախել է Նիդերլանդներին Սկանդալ ՔՊ-ում՝ Արմեն Գրիգորյանի շուրջ․ Զապն ու Օշականցի Գևորիկը դատվում են Պլեխանովի անվան համալսարանի Երևանի մասնաճյուղում ամփոփվեց FPV դրոնների դասընթացը 78 ձայն՝ Ոսկանյանին․ ձյուդոյի ֆեդերացիայի նախագահը վերընտրվել է Արզումանյանը միացել է Ղազարյանին․ նոր զարգացում ֆուտբոլի ֆեդերացիայի ընտրություններից առաջ Միզապարկի քաղցկեղ․ փորձարկման ընթացքում կրկնության ռիսկը նվազել է 68%-ով «Հրավիրում եմ քննարկման». Ռուբինյանը ընդդիմադիրներին քաղաքական «գործա՞րք» է առաջարկում Երկարակեցության նոր հուշում՝ աղիքային մանրէներից 

2018 թվականից հետո ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի ու ընտանիքի կենսամակարդակը բարելավվել է․ 168․am

Քաղաքական

168.am-ը գրում է․

2019թ. հունիսին իշխանական մեծամասնության շնորհիվ Սահմանադրական դատարանի դատավոր ընտրված փաստաբան Վահե Գրիգորյանը բարձր ամբիոնից խոստացել էր Ազգային ժողովի դահլիճում թողնել քաղաքական հայացքներն ու ազատ քաղաքացու կարգավիճակում նախկին կապվածությունները: Թե ինչպե՞ս պահեց իր խոստումը Վահե Գրիգորյանը՝ հարցին տարբեր առիթներով անդրադարձ եղել է։ Վերջին օրինակն էլ, թերևս, սեպտեմբերի 26-ին ՍԴ որոշման առնչությամբ նրա ներկայացրած համապատասխանող հատուկ կարծիքն էր, որով, փաստորեն, դատավոր Գրիգորյանը ոչ միայն վերահաստատել էր՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը, այլև լրացուցիչ դրական լույսի ներքո մեկնաբանել որոշումը։

Իսկ մինչ տեղեկություններ են տարածվում իշխանությունների կողմից նրան վստահվելիք նոր պաշտոնի մասին, անդրադառնանք այս պաշտոնում դատավորի անձնական ձեռքբերումներին։

Դատավորի պաշտոնը, այսպես ասած՝ «լավ է եկել» Վահե Գրիգորյանի վրա․ այդ մասին վկայում են նրա հայտարարագրերը, որոնք տարեցտարի բարելավվում են։

2024 թվականին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած նրա՝ 2023 թվականի եկամուտների, շահերի ու ծախսերի հայտարարագրում նշվել է 2 անշարժ գույքի մասին․ 2019 թվականին ՍԴ դատավոր ընտրված Վահե Գրիգորյանն առաջին գույքը՝ մայրաքաղաքի Աջափնյակ թաղամասում գտնվող հողամասը, գնել է 2020 թվականի մայիսին, երկրորդ գույքը՝ Երևան քաղաքում բնակարանը, գնել է 2022 թվականի հոկտեմբերին։ Երկուսն էլ տնօրինում է համատեղ սեփականության իրավունքով։

Հայտարարատուի կողմից տվյալ տարվա ընթացքում 90 օրից ավելի փաստացի տիրապետվող տրանսպորտի միջոց է նշվել 2004 թվականի արտադրության MERCEDES-BENZ մակնիշի մեքենան։

Վահե Գրիգորյանի դրամական միջոցները

Եթե, օրինակ, 2022 թվականին ներկայացրած տարեկան հայտարարագրում Վահե Գրիգորյանը նշել է մի քանի բանկերում ունեցած բանկային հաշիվների մնացորդների մասին, որոնք տարեսկզբում եղել են 0-ական մնացորդով, իսկ տարեվերջին չեն գերազանցել 52.000 դրամը, ապա 2024 թվականին ներկայացրած հայտարարագրում դրանք արդեն ունեն հետևյալ տեսքը․ տարեսկզբին՝ շուրջ 851.000 դրամ, 13,13 եվրո, 14,63 դոլար, իսկ տարեվերջին՝ 216.000 դրամ, 13,13 եվրո, 14,63 դոլար։

Պաշտոնյայի՝ հաշվետու տարվա 22 միլիոն 256.501 դրամը գոյացել է քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացված եկամտից․ եկամուտ վճարող կազմակերպությունը «ԲՈՒՆ» գիտամշակութային հիմնադրամն է մատնանշվել, Սահմանադրական դատարանից ստացած աշխատանքի վարձատրությունից և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներից՝ 21,149,404 դրամի չափով։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 63 միլիոն 212.345.25 դրամ․ վարկերից մեկի դեպքում հիփոթեքի առարկա է նշվել «տուն»-ը։

Պաշտոնյան ուսման, այլ դասընթացների նպատակով տարվա ընթացքում ծախսել է 4,316,000 դրամ, իսկ անշարժ գույք վերանորոգելու համար՝ 14,840,000 դրամ։

Հայտարարագրի՝ «Մասնակցությունն առևտրային կազմակերպություններում» սյունակում Վահեր Գրիգորյանը տեղեկացրել է 2 ֆոնդերում տիկնոջ ունեցած ներդրումների մասին, որոնք ձեռք է բերել 2021 թվականին։

Իր հերթին՝ ՍԴ դատավորի կինը՝ Ծովինար Բաբայանը, նշել է AngelList Advisors LLC-ի իր ներդրումների մասին՝ 5000-ական դոլարի չափով։

Ի դեպ, Վահե Գրիգորյանի կնոջ հայտարարագրում, բացի համատեղ սեփականություն հանդիսացող հողամասը, երկու այլ անշարժ գույքի մասին է հիշատակվում, որոնցից մեկը՝ Դավիթաշենում գտնվող բնակարանը, գնվել է 2022 թվականի սեպտեմբերին և տնօրինվում է համատեղ սեփականության իրավունքով, իսկ մյուսը՝ 2018 թվականին գնված բնակարան Արաբկիր համայնքում, որը տնօրինում է միանձնյա։

Պաշտոնյայի տիկինը հայտարարագրել է նաև բանկային ավանդներ 736.432 դրամի չափով և բանկային հաշիվների մնացորդներ, որոնք տարեվերջին կազմել են՝
11,666 դրամ, 34.75 դոլար, 2.49 եվրո, 321.66 ֆունտ ստեռլինգ, 396.17 դոլար, 558,561 դրամ և 15,371․2 ֆունտ ստեռլինգ։

Ծովինար Բաբայանի կանխիկ միջոցները հաշվետու տարում կազմել է 1,5 միլիոն դրամ, իսկ տարեկան 9 միլիոն 743 042.6 դրամ եկամուտը գոյացել է Byblos Bank Armenia-ից ստացած այլ եկամուտներից, ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտներից («Մեդիա նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ, Արդի Կրթության Ակադեմիա, Ռենդերֆորեսթ ՍՊԸ) և Սիմոնյան կրթական հիմնադրամից ստացած քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացված եկամտից։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
69 րոպեում՝ 6։2, 6։2․ Ալկարասը հզոր մեկնարկ է տվել ամփոփիչ մրցաշարինՕմանը և Իրանը քննարկել են ծովային ուղիների անվտանգությունը Արմեն Գրիգորյանի հայտարարության մի մասի հետ համաձայն չեմ, մի մասի հետ՝ համաձայն. ՌուբինյանՎերջին տեղից դուրս գալու առաքելությամբ․ Ֆրանկը գլխավորել է «Քրիսթալ Փելասը»Ինֆանտինոյի նոր մրցակիցը․ եվրոպական ֆեդերացիաները սատարում են Դիալոյին5 անպատասխան գոլ․ Գերմանիան ջախջախել է Նիդերլանդներին Սկանդալ ՔՊ-ում՝ Արմեն Գրիգորյանի շուրջ․ Զապն ու Օշականցի Գևորիկը դատվում ենPolitico. Կալասի բանակցություններից բացառումը արտացոլում է ԵՄ-ի ներսում ազդեցության ոլորտների շուրջ վեճըՊլեխանովի անվան համալսարանի Երևանի մասնաճյուղում ամփոփվեց FPV դրոնների դասընթացը78 ձայն՝ Ոսկանյանին․ ձյուդոյի ֆեդերացիայի նախագահը վերընտրվել էՎրաստանում ավարտվել է դեպի Ռուսաստանի սահման տանող կամրջի շինարարությունըԱրզումանյանը միացել է Ղազարյանին․ նոր զարգացում ֆուտբոլի ֆեդերացիայի ընտրություններից առաջՄիզապարկի քաղցկեղ․ փորձարկման ընթացքում կրկնության ռիսկը նվազել է 68%-ով«Հրավիրում եմ քննարկման». Ռուբինյանը ընդդիմադիրներին քաղաքական «գործա՞րք» է առաջարկումՌուբիոն բանակցություններ է վարել Բահրեյնի արտաքին գործերի նախարարի հետ՝ երկրի վրա Իրանի կողմից հասցված հարվածից հետոԵրկարակեցության նոր հուշում՝ աղիքային մանրէներից Լարված իրավիճակ՝ ԱԺ-ում. Թրամփի նոր քայլը, Իրանի սպառնալիքն ու ՈւկրաինանՍեմագլուտիդը փորձարկվել է 6–11 տարեկանների մոտ․ ի՞նչ են ցույց տվել արդյունքներըՇվեյցարիան պատրաստ է հյուրընկալել Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլը Միրզոյանն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը անդրադարձել են Կոսովոյում խաղաղապահ առաքելությանը Հայաստանի մասնակցությանը և դրա շարունակականությանըԿրծքագեղձի քաղցկեղ․ ԱՄՆ-ում նոր դեղային համակցություն է հաստատվելԱՄՆ-ը հայտարարել է Թրամփի վարչակազմի օրոք ավելի քան 2000 ահաբեկչի ձերբակալման մասին Մենք Սահմանադրության հարցը ժողովրդի հետ կորոշենք՝ առանց ընդդիմության.ԲադալյանՈՒղիղ․ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը պատասխանում է լրագրողների հարցերինԱդրբեջանցի զինծառայողը Անիի ուղղությամբ 6 կրակոց է արձակել․ գործը դատարանում էԱրհեստական եղջերաթաղանթ․ նոր հույս՝ տեսողությունը վերականգնելու համարԱՄՆ տրանսպորտի նախարարությունը պարզել է օդային երթևեկության խափանման հավանական պատճառը Լը Պենի առաջարկը բախում է առաջացրել Ֆրանսիայի նախագահական բանավեճում Այսօր բանտերը լցված են քաղաքական հալածանքի ենթարկվող մեր քաղաքացիներով». Լիլիթ ԳալստյանՖիդան. Ուկրաինայի վերաբերյալ համաձայնագիրը նաև խաղաղություն է նախատեսում ՌԴ-ի և Եվրոպայի միջև Ինքնավար զենքերի շուրջ բանակցությունները Ժնևում փակուղի են մտելՌուսաստանը ենթարկվել է 1441 ԱԹՍ-ի զանգվածային հարձակման, 800-ը՝ Մոսկվայի ուղղությամբՎենսը հայտարարել է ԱՄՆ-ում էլեկտրաէներգիայի հնարավոր անջատումների նախապատրաստական ​​աշխատանքների մասին Չշահարկեիք մարդու մահը. մենք ենք սպանե՞լ. խոսալ-թռնելն էլ նոր մշակույթա. Հասմիկ ՀակոբյանԱՄՆ-ը բացահայտել է Megaspeed-ի նկատմամբ քննության նոր մանրամասներՄոնղոլիայի նախագահը հայտարարել է հրաժարականի մասին Կանադան ու Չինաստանը համաձայնել են ընդլայնել մաքսային արտոնություններըԱԺ-ն օրակարգ չընդգրկեց Հայաստանում ժողովրդավարության հետընթացի վերաբերյալ նախագիծըՃապոնիան կործանիչներ է օդ բարձրացրել ու բողոք հայտնել ՄոսկվայինՎենս. ԱՄՆ-ում թռիչքների կառավարման խնդրի լուծումը մեծ ռեսուրսներ չի պահանջում ԱԺ-ում թեժ իրավիճակ է. ընդդիմությունը լքեց նիստերի դահլիճըԱՄՆ Սենատում առաջարկվել է գրեթե 1,1 տրիլիոն դոլարի ռազմական բյուջե Պատգամավոր Արթուր Սարգսյանը մինչ օրս զրկված է ԱԺ աշխատանքներին մասնակցելու հնարավորությունից. ՂազինյանՎենս․ Իրանի հետ պատերազմը չի վերածվի անվերջ ռազմական արշավիՀորմուզում մեկ օրում 4-րդ լցանավն է ականի բախվել․ Իրանի հայտարարությունըԲրյուսել, Փարիզ, Անթալիա, Դուբլին, Նյու Դելի, Պնոմ Պեն, Երևան. Նիկոլ Փաշինյանի «բանանային» տեսանյութը61-ամյա տղամարդը հափշտակել է 13 տոննա հանքաքար, որից 3 տոննան տեղափոխել է լաբորատորիա և կորզել ոսկինՄոսկվայի ուղղությամբ մոտ 800 անօդաչու է թռչել․ ՍոբյանինԹափառող շների հարձակումների կանխարգելումը պահանջում է հրատապ և համակարգային լուծումներ․ ՄԻՊԲեռլինում նոր հանդիպում է սպասվում Ուկրաինայի անվտանգության շուրջ
Ամենադիտված