Տավուշում Mercedes-ը բախվել է բետոնե արգելապատնեշներին և բռնկվել․ այն վերածվել է մոխրակույտի
ՍպորտԱյսօր՝ հուլիսի 2-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 19։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պտղավան գյուղում ավտոմեքենան է այրվում։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների «Mercedes» մակնիշի ավտոմեքենան, որը վրացական համարանիշներով է եղել, բախվել է ճանապարհի եզրի բետոնե արգելապատնեշներին, ինչի հետևանքով էլ ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։ Կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի 100 մետրից։
Հրշեջները մարել են կրակը, սակայն ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։
Այս պահին ոստիկաններն ու պարեկները պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը և արդյոք տուժած կամ տուժածներ կան, թե ոչ։
Դեպքի փաստով ՊԾ Տավուշի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։