ՊԵԿ-ը բացահայտել է մանրածախ առևտրի ոլորտում իրացման շրջանառության թերհայտարարագրման դեպք ՀՀ նախագահի աշխատակազմին հատկացվող բյուջեն կնվազի Վրաստանի նախագահին կանչել են հարցաքննության՝ ընտրակեղծիքների մեղադրանքով Նոյեմբերի 28-ին Աստանայում տեղի կունենա ՀԱՊԿ պետությունների ղեկավարների հանդիպումը․ Լեբեդև Մի բան ակնհայտ է. Հայաստանին անհրաժեշտ է կայուն, խաղաղ և անվտանգ Վրաստան․ Աբրահամյան Մեր ընտրությունը կանգ է առել Սրբուհի Գալյանի վրա. Արայիկ Հարությունյանը՝ ԱՆ նախարարի թեկնածուի մասին Հյուսիսային Կորեայի արտգործնախարարը բանակցություններ կանցկացնի Մոսկվայում Ներկաներին որպես իշխանություն չեմ դիտարկում․ Հայաստանը 3-րդ ուժի կարիք ունի․ քաղաքացիների կարծիքը (տեսանյութ) Լիբանանի հայերի ճակատագրի հանդեպ բացարձակ անտարբերություն է տիրում. Ստեփան Դանիելյան Երևանի ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվել Թվեր չեմ կարող նշել․ որքա՞ն գումար է ծախսվում վարչապետի հեծանվային արշավի վրա Խաղաղության պայմանագրի շրջանակներում լուրջ առաջընթաց կա․ Հարությունյան (տեսանյութ) 

Կաշառքի դիմաց վարորդական վկայականներ ստանալու վարույթի նախաքննությունն ավարտվել է

Հասարակություն

Կաշառքի դիմաց վարորդական վկայականներ ստանալու փաստերով քննված քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է. որպես մեղադրյալ է ներգրավվել շուրջ 3 տասնյակ անձ:

«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության կողմից իրականացված միջոցառումների և դրանց հիման վրա նախաձեռնված բազմադրվագ քրեական վարույթով կատարված ապացուցողական և այլ վարութային գործողությունների արդյունքում բացահայտվել են կաշառքի դիմաց վարորդական վկայականներ ստանալու մի քանի տասնյակ դեպքեր:

Մասնավորապես՝ հիմնավորվել է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Արմավիրի մարզի հաշվառման-քննական բաժանմունքի ավագ տեսուչ Ս. Կ.-ն, օգտագործելով ծառայողական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունը, իր մտերիմ Ս. Պ.-ի օժանդակությամբ, վարորդական վկայական ստանալու համար դիմած բազմաթիվ քաղաքացիներից ստացել է տարբեր չափերի կաշառք: Ընդ որում՝ կաշառքի գումարի չափը յուրաքանչյուր անձի դեպքում կազմել է մինչև 400.000 ՀՀ դրամ:

Նախաքննությամբ պարզվել է, որ 2023 թ. ընթացքում, Ս. Պ.-ի օժանդակությամբ, ՃՈ ավագ տեսուչ Ս. Կ.-ն, վարորդական վկայական ստանալու համար դիմած շուրջ 30 քաղաքացիներից ընդունելով ձևական բնույթ կրող տեսական և գործնական քննություններ, կազմել է կեղծ փաստաթղթեր առ այն, որ թեկնածուները հաջողությամբ հաղթահարել են քննությունները: Որոշ դեպքերում էլ թեկնածուներն առհասարակ քննության չեն մասնակցել, սակայն Ս. Կ.-ն դարձյալ կազմել է քննությունները հանձնելու վերաբերյալ կեղծ փաստաթղթեր, որոնք հիմք են հանդիսացել վարորդական վկայական տրամադրելու համար: Դրա դիմաց ՃՈ տեսուչը նշված բոլոր քաղաքացիներից 2023 թվականի ընթացքում ընդհանուր առմամբ ստացել է 6,5 միլիոն ՀՀ դրամ կաշառք:

Արդյունքում՝ տեսական և գործնական գիտելիքներ չունեցող բազմաթիվ քաղաքացիներ ապօրինի ստացել են վարորդական վկայականներ և շահագործել տրանսպորտային միջոցներ՝ այդ կերպ վտանգելով ճանապարհային երթևեկությունը:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար ՃՈ ավագ տեսուչ Ս. Կ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով 29 դրվագ (Կաշառք ստանալը), 441-րդ հոդվածի 1-ին մասով 15 դրվագ (Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը) և 445-րդ հոդվածի 1-ին մասով 15 դրվագ (Պաշտոնեական կեղծիքը), իսկ ՃՈ տեսուչին օժանդակած Ս. Պ.-ին՝ 46-435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով 29 դրվագ (Կաշառք ստանալուն օժանդակելը):

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՊԵԿ-ը բացահայտել է մանրածախ առևտրի ոլորտում իրացման շրջանառության թերհայտարարագրման դեպք ՀՀ նախագահի աշխատակազմին հատկացվող բյուջեն կնվազի Վրաստանի նախագահին կանչել են հարցաքննության՝ ընտրակեղծիքների մեղադրանքով Նոյեմբերի 28-ին Աստանայում տեղի կունենա ՀԱՊԿ պետությունների ղեկավարների հանդիպումը․ ԼեբեդևՄի բան ակնհայտ է. Հայաստանին անհրաժեշտ է կայուն, խաղաղ և անվտանգ Վրաստան․ ԱբրահամյանՄեր ընտրությունը կանգ է առել Սրբուհի Գալյանի վրա. Արայիկ Հարությունյանը՝ ԱՆ նախարարի թեկնածուի մասինՀյուսիսային Կորեայի արտգործնախարարը բանակցություններ կանցկացնի Մոսկվայում Ներկաներին որպես իշխանություն չեմ դիտարկում․ Հայաստանը 3-րդ ուժի կարիք ունի․ քաղաքացիների կարծիքը (տեսանյութ)Լիբանանի հայերի ճակատագրի հանդեպ բացարձակ անտարբերություն է տիրում. Ստեփան Դանիելյան Երևանի ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվել Թվեր չեմ կարող նշել․ որքա՞ն գումար է ծախսվում վարչապետի հեծանվային արշավի վրա Խաղաղության պայմանագրի շրջանակներում լուրջ առաջընթաց կա․ Հարությունյան (տեսանյութ)Զգուշացում՝ վարորդներինԵրևանում կին և տղամարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց Նախատեսում ենք Թուրքիայի մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների այց Հայաստան․ Արայիկ Հարությունյան (տեսանյութ) ՈւՂԻՂ․ Ավետիք Չալաբյանի դեմ դատավարության նոր մանրամասները․ ասուլիսՄիլիարդավոր դրամներ՝ գերատեսչություններին և դատական մարմիններինՖրանսիայում տեղադրվել է Աթաթուրքի կիսանդրինԻսրայելական բանակը հարձակվել է Գազայի հատվածի հարավի վրա․ Al Jazeera Վրաստանում ժողովուրդը պայքարում է իր ազգային գոյության համար․ Զախարովա«Գոյ»-ի դերասանները կրկին գիշերել են թատրոնում (տեսանյութ) Աստղագուշակ հոկտեմբերի 30-ի համար ՀՖՖ-ն կարգապահական վարույթ է հարուցել «Արարատ-Արմենիա» - «Նոա» խաղում ծեծկռտուքի վերաբերյալՍա «նոր նորմալն է»՝ երկիրն ընդամենը տարածք է, թատրոններն ու բուհերը` շենքեր, մենք` ընդամենը հարկատուներ. Լիլիթ Բլեյան Ջուր չի լինի Դիլիջանում հարևանների միջև վեճն ավարտվել է ավտոտանկի պայթեցմամբ. կասկածյալը վնասազերծվել է Վալենսիայում 6 ժամում թափվել է Երևանի 1 տարվա տեղումների քանակին հավասար անձրև․ Սուրենյան (տեսանյութ)Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին Իսպանիայում ջրհեղեղի պատճառով մարդիկ են անհետ կորել և մահացել (տեսանյութ) Փաշինյանի աշխատակազմի բյուջեն 2025-ին կկազմի ավելի քան 24 միլիարդ դրամԹուրքիայի ու ԱՄՆ-ի ՊՆ ղեկավարները քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցերԸմբիշ Կարեն Ասլանյանը բրոնզե մեդալակիր է ՈւՂԻՂ․ Արգիշտի Քյարամյանն ԱԺ-ում է. որքան է ՔԿ-ին հատկացվող 2025 թվականի բյուջեն ՍԴ-ն քննության է ընդունել ՄԻՊ դիմումը․ վիճարկվում են դատավորի նշանակման որոշ կարգավորումներ Բայդենը հանդես է եկել Վրաստանի վերաբերյալ հայտարարությամբԱՄՆ-ն «բացահայտել է Զելենսկու ճակատագիրը»՝ Թրամփի ընտրություններում հաղթանակից հետոՅՈՒՆԵՍԿՕ-ն մտահոգված է ԼՂ-ում մշակութային արժեքների ոչնչացման մասին ստացվող զեկույցներովԱմենամոլի ՔՊ-ականը ամենամոլի հակաՔՊականից ավելի մոլի է հայհոյելու ՔՊ-ին. Վլադիմիր ՄարտիրոսյանԴոլարի և Եվրոյի փոխարժեքը նվազել էԼույս չի լինիԿամ ստում է, կամ կոռուպցիա կա. «Հրապարակ»Անդրանիկ Քոչարյանի հարցը հասել է ՔՊ վարչություն. «Հրապարակ»Քանի «հաջողակ տղամարդ» է մասնակցելու Աննա Հակոբյանի հետ ընթրիքին. «Հրապարակ»«Հրապարակ». Արարատ Միրզոյանը կմասնակցի՞ COP-29-ին«Բնականաբար անհանգստացա». ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի հարցաքննությունը` ՔԿ-ում. «Ժողովուրդ»«Ժողովուրդ». Ֆիզիկայի և մաթեմատիկայի ուսուցչից` Սյունիքի փոխմարզպետ. ինչ է հայտարարագրել Հայկ ՀարությունյանըTrump Media-ի բաժնետոմսերն աճել են 22%-ով՝ Իլոն Մասկի հետ Թրամփի հանրահավաքից հետո Մաքրուհին հին ներքնակ է գտել, որի մեջ եղել են 50 հազար եվրո արժողությամբ փող ու զարդեր և դեն նետել այն Բժիշկը նշել է՝ որ տարիքում են առավել հաճախ հայտնաբերվում մահացու հիվանդություններըԱշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիներն աղիքային վարակի պատճառով չի մասնակցի Փարիզի «Մասթերսին»
Ամենադիտված