«Տելեգրամ»-ը սպառնալիք է Ուկրաինայի ազգային անվտանգության համար. Կիրիլ Բուդանով Սեպտեմբերի 9-ին այս հասցեներում լույս չի լինի Հրաձգություն ամերիկյան դպրոցներից մեկում. կա մեկ զոհ ԱՄՆ-ն առաջիկա օրերին առաջարկներ կներկայացնի Գազայի հատվածում հրադադարի հասնելու վերաբերյալ. ԿՀՎ տնօրեն Շոլցը վստահեցրել է, որ երկրորդ անգամ կընտրվի Գերմանիայի կանցլերի պաշտոնում Ոստիկանության մեկ ծառայողի սպանության, մեկ ծառայողի սպանության փորձի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ Իրանն Արևմուտքին մեղադրել է Ուկրաինայում և Գազայի հատվածում իրավիճակը սրելու մեջ Թուրքիայում տարեվերջյան գնաճը կկազմի 41.5% Երեւանում Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Սպանված ոստիկանը 38 տարեկան էր, ամուսնացած էր, ուներ նորածին երեխա 

Էրեբունու տարածքում բացառիկ սեպագրեր են հայտնաբերվել. Միքայել Բադալյանը մանրամասներ է հայտնում

Գիտություն և Մշակույթ

Հայ-ֆրանսիական հնագիտական արշավախումբը, որի համաղեկավարներն են հայկական կողմից՝ պատմական գիտությունների թեկնածու, հնագետ Միքայել Բադալյանը, իսկ ֆրանսիական կողմից՝ Ստեֆան Դեշամպը, մայիս-հունիս ամիսներին Էրեբունի ամրոցում պեղումներ է իրականացրել եւ ֆանտաստիկ արդյունքներ գրանցել: Aravot.am հետ զրույցում Միքայել Բադալյանը հայտնեց, որ պեղումներն իրականացրել են եւ ամրոցում, եւ ամրոցից դուրս, ընդ որում ամրոցից դուրս պեղումները շարունակվել են նախորդ տարվա տեղամասում, որտեղ գտնվել էին Աքեմենյան ժամանակաշրջանի հատակներ: «Գտնվեցին կավածեփ հատակներ, կենդանական ոսկորներ, խեցեղենի մնացորդներ, ածխի ու կառույցի հետքեր: Սա փաստում է, որ հետուրարտական փուլում այդտեղ բավական լուրջ կենսագործունեություն ունենք: Ամրոցի տարածքում պեղումներն իրականացվել են Սուսի տաճարի շուրջ գտնվող սենյակներում եւ այսպես կոչված՝ փոքր դահլիճում ու այդ դահլիճին կից կարասային սրահում, որը մասամբ պեղվել էր խորհրդային ժամանակաշրջանում:

Ես հատկապես ուզում եմ անդրադառնալ կարասային սրահում իրականացված պեղումներին, որովհետեւ այստեղ երկու կարասների միջից գտնվել են սեպագիր արձանագրություններ, որոնք պարունակում են տարողության միավորներ: Հետաքրքիր էր տարողության միավորներից մեկը. կարասի բեկորի վրա գրված էր արուսի, իսկ արուսին հազվադեպ հանդիպող միավոր է, եւ արուսի ձեւով մենք ընդամենն ունեինք 3 կարասի բեկոր, որոնք ժամանակին գտնվել էին Հայկաբերդից՝ Արեւմտյան Հայաստանից: Սա Հայաստանի Հանրապետության տարածքից գտնված արուսի տարողության միավոր պարունակող առաջին արձանագրությունն է: Ընդ որում՝ մեկ արուսին հավասար է մոտավորապես 1,5 լիտրի: Արշավախմբի կողմից գտնվել է մեկ այլ կարասի բեկոր, որի վրա գրված էր 5 ակարկի եւ 6 (հավանաբար տերուսի): Մեկ ակարկին հավասար է 250 լիտրի, իսկ մեկ տերուսին՝ ակարկիի մեկ տասներորդն է: Վերջին անգամ Հայաստանի Հանրապետությունում հնագիտական պեղումների արդյունքում սեպագիր հայտնաբերվել էր 2011թ՝ կրկին Էրեբունից: 10 տարուց ավել Հայաստանում սեպագիր չէր գտնվել»,-հայտնեց հնագետը: Միքայել Բադալյանի խոսքով, սեպագրերից մեկը հազվագյուտ է, եւ ինքը որպես Ուրարտուի հնագիտությամբ զբաղվող մասնագետ՝ մի շատ կարեւոր մի իրողություն է արձանագրել. «Երկու կարասների միջից գտնվել է ուրարտական ոսկրե նետասլաքներ: Իմ կարծիքով, թերեւս գործ ունենք ծեսի հետ, որովհետեւ կարասներում հավանաբար հացահատիկ կամ գինի են պահել, եւ ոսկրե նետասլաքները դժվար թե պատերազմի համար օգտագործեին, քանի որ պատերազմի համար օգտագործում էին գլխավորապես մետաղե նետասլաքներ: Խեթերի մոտ նմանատիպ մի զուգահեռ կա, աստվածություններից մեկն առնչվում էր նետասլաքի եւ գինու հետ, եւ նման ծես էր արվում՝ հիվանդություններից պաշտպանվելու համար:

Նաեւ կարասներից մեկում գտնվել է կարասի ծածկը՝ մետաղից գամերով, հավանաբար քաթանի եւ ծղոտի մնացորդներով, որը դեռ պետք է ուսումնասիրվի, եւ հետագա հնաբուսաբանական ուսումնասիրություններից պարզ կդառնա՝ կարասների մեջ գինի՞, թե հացահատիկ է պահվել: Կարող ենք փաստել, որ շատ արդյունավետ եւ ներդաշնակ պեղաշրջան է եղել մեր ֆրանսիացի գործընկերների հետ; Պեղումների արդյունքները հրապարակվելու են ամենահեղինակավոր պարբերականներից մեկում, մի քանիսի հետ բանակցում ենք»: Միքայել Բադալյանից նաեւ տեղեկացանք, որ կարասներից մեկի վրա գտնվել է գրաֆիտի, եւ դեռեւս խորհրդային տարիներին կարասների բեկորներին հայտնաբերվել էին ուղտի, այծի եւ պատկերներով գրաֆիտիներ՝ խազանկարներ: Նոր հայտնաբերված կենդանու գրաֆիտին եւս այծ է հիշեցնում: «Ընդհանուր առմամբ արդյունքները ֆանտաստիկ են, որովհետեւ երկար տարիներ անց Հայաստանի Հանրապետությունում հայտնաբերվեցին ուրարտական սեպագիր արձանագրություններ, ինչը շատ մեծ նվաճում կարելի է համարել: Մենք կարող ենք նաեւ փաստել, որ ամրոցից դուրս ունենք հետուրարտական ժամանակաշրջանի շատ լավ պահպանված շերտեր: Արդեն պեղումների արդյունքների մասին կիսվել ենք մեր արտասահմանյան տարբեր գործընկերների հետ եւ ստացել ենք իրենց բարձր գնահատականն ու շնորհավորանքները»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Տելեգրամ»-ը սպառնալիք է Ուկրաինայի ազգային անվտանգության համար. Կիրիլ ԲուդանովՍեպտեմբերի 9-ին այս հասցեներում լույս չի լինիՀրաձգություն ամերիկյան դպրոցներից մեկում. կա մեկ զոհԱՄՆ-ն առաջիկա օրերին առաջարկներ կներկայացնի Գազայի հատվածում հրադադարի հասնելու վերաբերյալ. ԿՀՎ տնօրենՇոլցը վստահեցրել է, որ երկրորդ անգամ կընտրվի Գերմանիայի կանցլերի պաշտոնումՈստիկանության մեկ ծառայողի սպանության, մեկ ծառայողի սպանության փորձի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿԻրանն Արևմուտքին մեղադրել է Ուկրաինայում և Գազայի հատվածում իրավիճակը սրելու մեջԹուրքիայում տարեվերջյան գնաճը կկազմի 41.5%Երեւանում Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Սպանված ոստիկանը 38 տարեկան էր, ամուսնացած էր, ուներ նորածին երեխաՍեպտեմբերի 7-ից 25-ը փուլ առ փուլ փակ կլինի Շերամի փողոցըԾառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ոստիկանության կապիտան Հայրապետ ՍտեփանյանըԱզգային հավաքականի անվանական մարզաշապիկներ՝ Արթուր Ալեքսանյանին, Մալխաս Ամոյանին և Արթուր Դավթյանին (լուսանկարներ)Ֆրանսիայում հազարավոր ակտիվիստներ ցույց են անցկացրել նոր վարչապետի դեմԳազ չի լինիԱնհանգստություններ՝ ՀԱՊԿ անդամ պետությունների անվտանգության շուրջԱրգենտինան Միջազգային քրեական դատարանից Վենեսուելայի նախագահին ձերբակալելու օրդեր է խնդրելԱՄՆ եւ Մեծ Բրիտանիայի արտաքին հետախուզության ղեկավարները կոչ են արել «չշրջվել» ՌԴ-ի դեմ Ուկրաինայի պայքարի ճանապարհից8 հայ բռնցքամարտիկ դուրս է եկել Գեորգի Կանդելակիի անվան միջազգային մրցաշարի եզրափակիչՀայաստանի հավաքականը միանձնյա գլխավորեց 4-րդ խմբի մրցաշարային աղյուսակըՎահե Ղազարյանը Նալբանդյան գյուղում էՍպանության փորձ կատարելու կասկածանքով որոնվում է Նալբանդյան գյուղի 41-ամյա բնակիչը․ նա զինված էՈստիկանին սպանած անձը փախել է. նրան փնտրում են. ոստիկանության ղեկավար կազմը Արմավիրում է. ուժեղացված ծառայություն՝ մարզում«Երբեք այսքան հուզված չէի եղել». բացվեցին Ռաֆայել Երանոսյանի ու Լուիզա Ներսիսյանի աստղերըԿանխվել է 45,015 մարդու անօրինական գաղթը դեպի Եվրոպա«Միակ քայլը, որը կկանգնեցնի իսրայելական ամբարտավանությունը, դա իսլամական երկրների դաշինքն է». ԷրդողանԿրակոցներ՝ Արմավիրի մարզում. կա զոհ և վիրավորներ, այդ թվում՝ ոստիկաններ. ՆԳՆ մամուլի քարտուղարԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԿրճատվել է գյուղատնտեսական նշանակության հողերի գրեթե կեսը. Հարություն ՄնացականյանԱզգերի լիգա. Հայաստան-Լատվիա. մեկնարկային կազմերՀայաստան - Լատվիա․ Վահան Բիչախչյանը 6-րդ րոպեին բացեց հանդիպման հաշիվըՀայաստանը «Միսս տիեզերք» մրցույթի եզրափակչում կներկայացնի գեղեցկուհի Իրինա Զախարովան (լուսանկարներ, տեսանյութ)Փուչիկը շատ արագ պայթեց. Զանգեզուրի միջանցքի հարցը ոչ թե փակվել է, այլ ընդամենը չի ներառվելու «խաղաղության պայմանագրում». ԱշոտյանՆիդերլանդների դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՀրդեհ՝ Բայանդուր գյուղում. տներից մեկին հարակից խորդանոցում 3 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսքՆիկոլի կառավարությունն ի վիճակի չի լինելու ապահովել ԵՄ պահանջները և ստանդարտները. ԱշոտյանԲախվել է երկու «VAZ» մակնիշի ավտոմեքենա․ կա մեկ զոհ և մեկ տուժած«Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել է սարալանջինՀԱՊԿ-ից հայտարարել են՝ իրավիճակը անկայուն է,պահպանվում է տարածաշրջանի հակամարտությունների սրությունըԿրկին բարձրաձայնում եմ Վեհափառ Հայրապետին ուղղված առաջարկս՝ սրբադասել Արցախյան գոյամարտի բոլոր նահատակներին. Արմեն ԱշոտյանՄխիթարյանը լավ մարզավիճակում է, նա շարունակում է նախապատրաստվել առաջիկա խաղերինՍուրբ Շողակաթ եկեղեցի է բերվել Սանգիբարանի Ավետարանը (տեսանյութ)Հայաստան է ժամանել Իրաքի գերագույն դատարանի նախագահ Ջասիմ Մուհամմադ ԱբուդըԻրանցի ևս մեկ պաշտոնյա կտրուկ դեմ է արտահայտվել «Զանգեզուրի միջանցքի» գաղափարինՀայաստան կայցելի Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր ՍիյարտոնՀայաստանը Թուրքիային է հանձնել Անիի կամրջի վերականգնման իր մոտեցումների փաթեթը․ ԱԳՆ․ Sputnik ԱրմենիաՔննարկվել է արտահանման և ներմուծման նոր ուղիներ գտնելու հնարավորությունը. Լատվիայում հանդիպել են Պապոյանն ու Վալայնիսը Ինչ փոխարժեքներ են սահմանվել տարադրամի շուկայում սեպտեմբերի 7-ին Հրապարակվել է Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում. ովքեր են դուրս մնացել Հրդեհ փայտե տնակում․ տուժածներ չկան
Ամենադիտված