Մենք ոչ մեկին թույլ չենք տա սպառնալ մեզ. Պուտին
ԲլոգոսֆերաՌուսաստանի ռազմավարական ուժերը միշտ զգոնության մեջ են, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, գրում է Interfax-ը։
«Մենք ոչ ոքի թույլ չենք տա մեզ սպառնալ, մեր ռազմավարական ուժերը միշտ զգոնության մեջ են»,- ասել է պետության ղեկավարը Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթում իր ելույթի ժամանակ։
Նա հավելել է, որ Ռուսաստանը թույլ չի տա համաշխարհային բախումը, որին ձգտում են արևմտյան էլիտաները։
«Մենք մերժում ենք ցանկացած պետության կամ դաշինքի բացառիկության պնդումը, մենք գիտենք, թե ինչի է հանգեցնում նման ամբիցիաների չափազանցությունը», - ասել է Պուտինը:
Ռուսաստանի Դաշնության նախագահը հայտարարել է, որ «ռևանշիզմը, պատմության ծաղրը և նացիստների ներկայիս հետևորդներին արդարացնելու ցանկությունը» արևմտյան վերնախավերի ընդհանուր քաղաքականության մաս են կազմում՝ հրահրելու նոր տարածաշրջանային հակամարտություններ, ազգամիջյան և միջկրոնական թշնամանք։