Արեգակի վրա նոր հզոր բռնկում է տեղի ունեցել
ԲլոգոսֆերաԳիտնականները մեկ օրում գրանցել են Արեգակի վրա ամենաբարձր X դասի երկրորդ բռնկումը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտի տվյալներին։
Բռնկումն ուղեկցվել է կարճ ալիքային ռադիոհաղորդակցության խափանումով։ Սա ամենաբարձր կարգի երկրորդ բռնկումն է, որը գրանցվել է շաբաթ օրը՝ մայիսի 11-ին։ Ընդհանուր առմամբ այս դասի 12 բռնկում է տեղի ունեցել վերջին երկու շաբաթվա ընթացքում: