Աֆղանստանում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 300-ի
ԲլոգոսֆերաԱֆղանստանի հյուսիսում գտնվող Բաղլան նահանգում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվն ավելացել է՝ հասնելով 300-ի։
«Ջրհեղեղն ավերել է Աֆղանստանը՝ Բաղլանում խլելով ավելի քան 300 մարդու կյանք, ավերելով հազարից ավելի տուն»։
Սա վերջին շաբաթների բազմաթիվ ջրհեղեղներից մեկն է։ Դրանք առաջացել են արտասովոր հորդառատ անձրևների հետևանքով։ ՄԱԿ-ի պարենի գործակալությունը վիտամիներով հարստացված բլիթներ է բաժանում վերապրածներին։